Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 78
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.07.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.06.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.06.2020
Дата вступления в силу
01.07.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2020 թվականի

թիվ 78

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ԿԱՐԳ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ, 36-րդ և 37-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների իրագործման մասին» թիվ 11 կարգադրության 6-րդ կետի հիման վրա՝ օպերատիվ արձագանքում պահանջող բացառիկ դեպքով պայմանավորված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված), լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.31 բաժնով՝

 

«2.31. Արևածաղկի սերմեր, որոնց նկատմամբ կիրառվում է արտահանելու թույլատրման կարգ՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

 

Դիրքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Արևածաղկի սերմեր` մանրատած կամ չմանրատած

1206 00 100 0

1206 00 990 0

Բաժնի ծանոթագրություններ.

1. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով:

2. Արևածաղկի սերմերի՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետության մաքսային մարմին՝ ապրանքների միասնական ցանկում ներառված այն առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելով, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

3. Միության մաքսային տարածք ժամանելու վայրի մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածքից մեկնելու վայրի մաքսային մարմին փոխադրելու նպատակով արևածաղկի սերմերի՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է առանց Միության անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու:

4. Միության մաքսային տարածքից արտահանելիս արևածաղկի սերմերն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպել չի թույլատրվում:

5. Միության մաքսային տարածքից արևածաղկի սերմերն արտահանելու համար եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը նշված սերմերի արտադրողներին իրականացվում է Միության անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմնի կողմից՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

2. Սահմանել, որ այն ապրանքների ցանկի 2.31 բաժնում ընդգրկված արևածաղկի սերմերն արտահանելու թույլատրման կարգը, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 2-րդ հավելված), գործում է մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2020 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան