ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2020 թվականի N 254-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 49,040,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի ապրիլի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 998,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. մայիսի 25 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. մայիսի 25-ի N 254-Ա որոշման |
«ԱՐՁԱԳԱՆՔ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՆ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը |
Արտակարգ արձագանք նոր կորոնավիրուսային վարակին |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: |
3. |
Բարեգործը |
Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային Ֆեդերացիա |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
49,040,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ բնակչություն, ՀԿԽԸ կամավորներ, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.04.2020 թ – 31․05․2020 թ․ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Սննդի փաթեթների և հիգիենիկ պարագաների ձեռք բերում և բաշխում՝ հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատված ցանկն ու տեխնիկական բնութագրերը, իրազեկման գործընթացներ՝ ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Նշված գործողություններն իրականացնելու համար պլանավորվում է ծախսել ընդհանուր առմամբ 49,040,000 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ մարզերի միայնակ տարեցների և խոցելի խմբերի այլ ներկայացուցիչների համար ձեռք բերել սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, ախտահանիչ նյութեր և անհատական պաշտպանական միջոցներ (27,322,000 դրամ), բնակչության իրազեկմանն ուղղված ինֆորմացիոն նյութերի տպագրություն (8,980,000 դրամ), թվով 500 կամավորների, որոնք մասնակցելու են սննդի և հիգիենիկ փաթեթների բաշխման գործընթացին, ինչպես նաև բնակչության իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներին, խրախուսում երկու ամիսների ընթացքում (7,500,000 դրամ), տրանսպորտային ծախսեր (2,121,700 դրամ)։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսերը, այդ թվում աշխատավարձ (684,000 դրամ), այլ չնախատեսված ծախսերը (2,432 300 դրամ), կազմում է 3,116,300 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՏԻՄ-երի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ կողմից: ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|