ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2019 թվականի N 101-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 13-րդ և 15.1-ին կետերով`
1. Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համակարգում ստեղծել փորձաքննական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հանձնաժողովի կազմն ընտրել հետևյալ պետական մարմինների ներկայացուցիչներից`
1) ՀՀ քաղաքաշինության կոմիտե.
2) ՀՀ առողջապահության նախարարություն.
3) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն.
4) ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն.
5) (ենթակետն ուժը կորցրել է 29.08.19 N 1216-Ա)
6) (ենթակետն ուժը կորցրել է 29.08.19 N 1216-Ա)
7) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
8) (ենթակետն ուժը կորցրել է 29.08.19 N 1216-Ա)
9) ՀՀ պաշտպանության նախարարություն.
10) (ենթակետն ուժը կորցրել է 29.08.19 N 1216-Ա)
11) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
12) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն.
13) ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե:
(2-րդ կետը փոփ. 29.08.19 N 1216-Ա)
3. Ելնելով քաղաքաշինական օբյեկտի նշանակությունից` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը սույն որոշման 2-րդ կետով սահմանված պետական մարմինների ներկայացուցիչներից, յուրաքանչյուր դեպքի համար առանձին, հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը:
4. Ընդունել ի գիտություն, որ հանձնաժողովն իր առաջին նիստի ընթացքում կհաստատի հանձնաժողովի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. փետրվարի 7 Երևան |