ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2019 թվականի N 890-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 957-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հուլիսի 3-ի N 890-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 16-ի N 957-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Բադասյան |
- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի ղեկավար) |
Ջ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Հ. Բիչախչյան |
- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ |
Է. Մարտիրոսյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Ա. Ավթանդիլյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ |
Հ. Սահակյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետի պարտականությունները կատարող |
հանձնաժողովի քարտուղար |
- ՀՀ Վարչապետի աշխատակազմի Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի աշխատակից»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |