ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏՈ Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2019 թվականի N 767-Ա
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 19.07.19 N 984-Ա)
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
1. Ստեղծել քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 19.07.19 N 984-Ա)
2. Հանձնաժողովի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
(2-րդ փոփ., խմբ. 19.07.19 N 984-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 17-ի N 767-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 19.07.19 N 984-Ա)
|
(հավելվածը խմբ. 19.07.19 N 984-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |