Գլխավոր տեղեկություն
Номер
N 739-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (06.07.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.06.26/41(1494) Հոդ.530
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.06.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2019
Дата вступления в силу
06.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2019 թվականի N 739-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1682-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Ազատանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1682-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետի «1435.56» թիվը փոխարինել «1436.33» թվով, իսկ «91.12» թիվը` «91.89» թվով.

2) որոշման 2-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «1435.56» թիվը փոխարինել «1436.33» թվով,

բ. «բ» ենթակետում «134.75» թիվը փոխարինել «133.98» թվով.

3) որոշման 2-րդ հավելվածի`

ա. «Բնակավայրերի» տողում «91.12» թիվը փոխարինել «91.89» թվով, իսկ «1.94» թիվը` «1.17» թվով,

բ. «Ընդամենը» տողում «1435.56» թիվը փոխարինել «1436.33» թվով, իսկ «134.75» թիվը` «133.98» թվով.

4) որոշման 4-րդ հավելվածի`

ա. «Ընդամենը» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «064-046» տողով՝

 

«064-046

0.77

               

Հասարակական
(մանկապարտեզ,
մարզադպրոց)»,

 

բ. «Ընդամենը» տողում «91.12» թիվը փոխարինել «91.89» թվով.

5) որոշման 5-րդ հավելվածի`

ա. «064-046» տողի «1.77» թիվը փոխարինել «1.0» թվով,

բ. «Ընդամենը» տողում «1.94» թիվը փոխարինել «1.17» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հունիսի 17
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան