ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2020 թվականի N 626-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասերը` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը՝ համաձայն հավելվածի.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գները՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.
3) որ աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքները` համաձայն հավելվածի.
4) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսել, որ գնորդը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից՝ մեկամսյա ժամկետում.
4) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով.
5) գնորդի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդի կողմից սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում մուծված նախավճարը չի վերադարձվում, աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։
5. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 626-Ա որոշման |
Ց ա ն կ
հԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ՝ օտարման ենթակա պետական գույքի
NN |
Գույքի անվանումը |
Գույքի հասցեն |
Շենք, շինությունների մակերեսը(քառ. մետր) |
Հողամասի մակերեսը (հեկտար) |
Գույքի գնահատված արժեքը(դրամ) |
Հողի կադաստրային արժեքը |
Վաճառքի մեկնարկային գինը |
Գույքի գնահատման ամսաթիվը |
Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը(դրամ) |
1. |
Գրասենյակ |
քաղ. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիայի փողոց 7 |
135.9 |
0. 032842 |
48 264 200 |
2 285 803 |
48 264 200 |
04.04.2019 թ. |
30 000 |
2. |
Շենք, շինություններ |
քաղ. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիա |
523.22 |
0.087 |
98 944 800 |
6 055 200 |
98 944 800 |
24.06.2019 թ. |
68 786 |
3. |
Ծննդատան շենք (հողամասում առկա է սահմանափակ օգտագործման իրավունքով անցում) |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, Շահումյան 2 |
2099.4 |
0.3710 |
116 919 900 |
3 005 100 |
116 919 900 |
12.09.2019 թ. |
257 928 |
4. |
Շենք, շինություններ |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, գ. Գագարին, Գործարանային փողոց 4 |
1008.51 |
1.95 |
26 891 000 |
24 219 000 |
26 891 000 |
31.10.2019 թ. |
121 021 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |