ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 16-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի ութերորդ պարբերությունը «լիցենզիա» բառից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործման իրավունք» բառերով, «տված» բառը փոխարինել «տրամադրած» բառով, իսկ «եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին» բառերը՝ «եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա կամ ընդերքօգտագործման իրավունք ունենալու մասին» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. օգոստոսի 5 Երևան ՀՕ-398-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2020 թվական: