ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և այդ գործունեության հետ կապված վերահսկողությունն» բառերը:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի» բառերը փոխարինել «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը» բառերը փոխարինել «տեսչական մարմինը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Տեսչական մարմինը՝
1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.
2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման համար.
3) կատարում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-374-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական: