ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2017 թվականի N 1474-Ա
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1391-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ ՊՈԱԿ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N 1391-Ա որոշման համաձայն ՊՈԱԿ-ի և «ՓԱՔՍ Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև 2017 թվականի նոյեմբերի 10-ին կնքված N ՀԴՄՆԳ-ՄԱԱՊՁԲ-17/01 պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) նախատեսված կանխավճարի 50 տոկոսի վճարումը կատարելու համար առևտրային բանկից վերցնել մինչև 4,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով առևտրային վարկ՝ պայմանագրի գնի 50 տոկոսի՝ 3.187.500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով և 3000 հատ հսկիչ-դրամարկղային մեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված ծախսերի չափով, մինչև Հայաստանի Հանրապետության 2018 պետական բյուջեից սույն կետով նախատեսված վարկի և դրա վրա հաշվարկված տոկոսների մարման համար գումար հատկացնելը ժամկետով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի «Գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1391-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N 1387-Ն որոշումն ուժի մեջ մտնելու» բառերը փոխարինել «առկայության» բառով։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. նոյեմբերի 24 Երևան |