ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2019 թվականի N 1797-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը հաստատելու մասին» N 1304-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2019 թ. դեկտեմբերի 3 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի N 1797-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի N 1304-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ
|
Ա. Աբրոյան |
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
|
Ա. Սայադյան |
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից |
|
Հ. Մկրտչյան |
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր |
|
Ա. Բեղլոյան |
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
|
Հ. Դանիելյան |
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
|
Ա. Գրիգորյան |
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդատու |
|
Վ. Սահակյան |
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն (համաձայնությամբ) |
|
Կ. Շեկոյան |
- «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի թվայնացման բաժնի մասնագետ (համաձայնությամբ) |
|
Գ. Գևորգյան |
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ (համաձայնությամբ) |
|
Դ. Ալավերդյան |
- «Հայկական Օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
|
Կ. Եղիազարյան |
- «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի միջօպերատորական ծառայության ղեկավար (համաձայնությամբ) |
|
Լ. Գալստյան |
- «Ինտերնետ հանրության հայաստանյան հատված» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
|
Ք. Գյոնջյան |
- «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Ա. Տոնոյան |
- ԱՐՄԻՔՍ հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ) |
|
Մ. Մադոյան |
- «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
|
Ս. Մարտիրոսյան |
- ArmSec հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Թ. Մազեջյան |
- «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ (համաձայնությամբ) |
|
Մ. Խաչատրյան |
- «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
|
Վ. Հովսեփյան |
- «ՌԱՅՊ ԷնՍիՍի (RIPE NCC)»-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի արտաքին հարաբերությունների գծով տնօրեն (համաձայնությամբ) |
|
Գ. Սաղյան |
- «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ներկայացուցիչ, ԻԿԽ-ի քարտուղար (համաձայնությամբ) |
|
Ա. Եսայան |
- «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)»: |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |