«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
19 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 4 հուլիսի 2006 թ.  | 
 N 08-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի բ/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի «2006 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա/ «Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից պետական վիճակագրական աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը ներկայացվելիք որոշ ամփոփ աշխատանքների (ցուցանիշների) ցանկը» հավելված VI-ի «1. Ըստ ոլորտների» բաժնից հանել
| -,,- | Հանրապետությունում լիցենզավորված հեռահաղորդակցության բնագավառում ծառայություն մատուցող կազմակերպությունների ցանկը  | 
 Աղյուսակի տեսքով   | 
20 | Ներքին օգտագործման համար  | 
տողը,
բ/ «Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից պետական վիճակագրական աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը ներկայացվելիք որոշ ամփոփ աշխատանքների (ցուցանիշների) ցանկը» հավելված VI-ի «2. Ըստ վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների» բաժնից հանել
| -,,- | Հանրապետությունում լիցենզավորված  հեռահաղորդակցության բնագավառում ծառայություն մատուցող կազմակերպությունների ցանկը  | 
Աղյուսակի տեսքով (եռամսյակային) | 20 | 
տողը:
| 
 Նախագահ  | 
 Ս. Մնացականյան  |