ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2020 թվականի N 214-Ա
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ԲԻՇԱՐՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանի՝ քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեմ պայքարի Վրաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով 2020 թվականի փետրվարի 23-26-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 20 Երևան |