ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2020 թվականի N 423-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` եկամուտներն ու ծախսերն ավելացնելով 288,150.0 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 6, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ գնումներն իրականացվում, իսկ վճարումները կատարվում են հաշիվ-ապրանքագրերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 296-Ա որոշմամբ նախատեսված կարգով, հաշվի առնելով նաև, որ սույն կետով նախատեսված գործարքների նկատմամբ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները:
4. Սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին ձեռք բերվող նյութերն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ համաձայն N 9 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված նյութերի ձեռքբերումից հետո ապահովել դրանց հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 1 Երևան |