Գլխավոր տեղեկություն
Номер
N 768-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.07.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2016
Дата вступления в силу
27.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2016 թվականի N 768-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման 1.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավանի «ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանային մասնաշենքերից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված անշարժ գույքը (NN 5 և 11 մասնաշենքերի բնակելի տարածքները) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այնտեղ բնակվող քաղաքացիներին` համաձայն հավելվածի` ըստ հավելվածում նշված անշարժ գույքի (բնակելի տարածքների) նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 26

Երևան

 

 

 

Հավելված 

 ՀՀ կառավարության 2016 թվականի

  հուլիսի 14-ի N 768-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԳԻՏԱՎԱՆԻ «ՀՀ ԳԱԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ NN 5 ԵՎ 11 ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ՝ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN
ը/կ

Բնակության վայրը

Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները

Անձնագրային տվյալները

Հատկաց-
ման տարեթիվը

Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը
(քառ. մետր)

Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը
(դրամ)

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը

1

2

3

4

5

6

7

8

1.

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտավան ՖՀԻ 5-րդ շենք, բն. 7

Գրիգորյան Իրինա Գերմանի

AK0576018, տրված 28.07.2010թ.,
029-ի կողմից
(ծնվ.` 06.05.1984 թ.)

1991

42.1

24 160

20112015-02-0023

2.

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտավան ՖՀԻ 11-րդ շենք, բն. 1

Սարգսյան Ջուլիետա Արշակի

AN0700939, տրված 06.11.2013 թ., 029-ի կողմից
(ծնվ.` 05.09.1948 թ.)

2007

41.1

24 160

20112015-02-0012

3.

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտավան ՖՀԻ 11-րդ շենք, բն. 6

Արսենյան Սոնա Կոլյայի

AK0610910, տրված 03.09.2010 թ.,
029-ի կողմից
(ծնվ.` 09.01.1957 թ.)

1995

42.7

24 160

20112015-02-0013

4.

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտավան ՖՀԻ 11-րդ շենք, բն. 11

Գալստյան Ջեմմա Փայլակի

AM0252891, տրված
01.04.2011 թ.,
029-ի կողմից
(ծնվ.` 01.11.1957 թ.)

2006

42.9

24 160

20112015-02-0008

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Գ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան