ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2018 թվականի N 626-Լ
ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 626-Լ որոշման |
ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողը |
Ակնկալվող վերջնական արդյունքը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպա- նության նախարարություն |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարների արդյունավետ կառավարում, ռեկուլտիվացիոն ֆոնդից անհրաժեշտ դրամական միջոցների նպատակային օգտագործում՝
1. Իրավահարաբերությունների կարգավորում՝ կապված ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման գործընթացի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության մասնակցության/տեղեկացված լինելու ապահովման հետ:
2. Իրավահարաբերությունների կարգավորում՝ նախատեսելով ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների իրագործման ավարտին շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված գումարների վերահաշվարկման մեխանիզմ:
3. Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման և օգտագործման համապատասխան մեխանիզմի սահմանում՝ ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո խախտված հողատարածքներում նոր բիզնես-ծրագրերի իրականացման համար: |
2018 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
- |
շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարների կարգավորում (վերջնական հատկացում), ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացումներ կատարելու նպատակով՝ լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու գործընթացի պարզեցում, հանքերի փակման ժամանակ խախտված տարածքների վերականգնման աշխատանքների ֆինանսավորման ապահովում |
2019 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման իրականացման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
- |
ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման ուղեցույց |
2020 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ ֆինանսա-վորման առկայության դեպքում |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
4. |
«Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
- |
ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման հստակեցում՝ իրավահարաբերությունների կարգավորում |
2020 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ («ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխու-թյուններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո) |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |