ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2018 թվականի N 1168-Ա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Պետական կառավարման համակարգի ղեկավարներին՝ ապահովել շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների պատշաճ մասնակցությունը համաժողովին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել միջոցառման մասին համապատասխան տեղեկատվության տարածումը՝ անհրաժեշտ մասնակցությունն ապահովելու նպատակով:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 2018 թ. սեպտեմբերի 3 Երևան | 
| Հավելված | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ա. Մինասյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) | 
| Հ. Ավագյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ | 
| Շ. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | 
| Դ. Գևորգյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ | 
| Վ. Մովսիսյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | 
| Մ. Փաշայան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ | 
| Ա. Պետրոսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի վարչության պետ | 
| Է. Կիրակոսյան | - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | 
| Տ. Սարգսյան | - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ) | 
| Ա. Եգանյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար): | 
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
 
                