ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2018 թվականի N 462-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 26-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 16 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 462-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (դրամ) |
1. |
5401 |
Մանվածք |
կգ |
150 000 |
343 000 000 |
2. |
5205 |
100% բամբակե մանվածք |
կգ |
2 076 923 |
2 477 770 000 |
3. |
5205 |
100% բամբակե մանվածք |
կգ |
2 076 923 |
3 307 500 000 |
4. |
3204 |
Ներկանյութեր |
կգ |
133 333 |
980 000 000 |
5. |
3402 |
Շիճուկ Sera Fil C-BRS |
կգ |
125 000 |
88 813 000 |
6. |
3507 |
Շիճուկ Sera Zyme C-TO |
կգ |
125 000 |
61 250 000 |
7. |
3507 |
Շիճուկ Lava Cell BGA |
կգ |
125 000 |
122 500 000 |
8. |
3809 |
Շիճուկ Sera Gal C-FTR |
կգ |
125 000 |
131 688 000 |
9. |
2918 |
Շիճուկ Sera Con M-TC |
կգ |
125 000 |
67 375 000 |
10. |
3809 |
Շիճուկ Sera Fast C-RD New |
կգ |
125 000 |
110 250 000 |
11. |
3910 |
Սիլիկոն Eva Soft HKS |
կգ |
125 000 |
88 813 000 |
12. |
4819 |
Ստվարաթղթե արկղեր |
կգ |
250 000 |
367 500 000 |
Ընդամենը |
8 146 459 000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |