«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60317316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 հուլիսի 2017 թ. |
թիվ 15-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ««Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 28-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1 |
ՁԵՎ 3-առևտուր
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 20 թ. |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. hունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: | |||||||||||||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` | |||||||||||||||||||||||||
Ներկայացնում է ___________________________________________________________________
Գտնվելու վայրը _________________________________________________________ |__|__|__|__|
______________________________________________________________________|__|__|__|__|
| |||||||||||||||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||||||||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ԲԱԺԻՆ 1 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), |
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
Ա |
Բ |
1 |
2 |
Պարենային ապրանքներ, ընդամենը |
110 |
||
Միս |
115 |
||
որից` անասնի միս |
115.1 |
||
թռչնի միս |
115.2 |
||
Մսամթերք |
120 |
||
Մսի պահածո |
125 |
||
Ձուկ,խեցեմորթներ և կակղամորթներ |
130 |
||
Ձկան և ձկնամթերքի պահածո |
135 |
||
Սննդային յուղեր և ճարպեր |
140 |
||
որից` կենդանական յուղ |
140.1 |
||
բուսական յուղ |
140.2 |
||
հալած յուղ և այլ սննդային ճարպեր |
140.3 |
||
մարգարինային արտադրանք |
140.4 |
||
մայոնեզային արտադրանք |
140.5 |
||
Կաթ, կաթնամթերք |
145 |
||
որից` պանիր |
145.1 |
||
Պահածոյացված միրգ և բանջարեղեն |
150 |
||
Ձու |
155 |
||
Շաքար |
160 |
||
Շաքարային հրուշակեղեն |
165 |
||
Պաղպաղակ |
170 |
||
Թեյ, սուրճ. կակաո, համեմունքներ |
175 |
||
որից` թեյ |
175.1 |
||
Աղ |
180 |
||
Ալյուր |
185 |
||
Հացաբուլկեղեն |
190 |
||
Ձավար և լոբազգիներ |
195 |
||
Մակարոնեղեն |
200 |
||
Թարմ մրգեր և բանջարեղեն |
205 |
||
որից՝ թարմ բանջարեղեն |
205.1 |
||
Թարմ կարտոֆիլ |
210 |
||
Համասեռացված և սննդակարգային (դիետիկ) սննդամթերք |
215 |
||
Ոգելից խմիչքներ |
220 |
||
Այլ խմիչքներ |
225 |
||
Ծխախոտային արտադրատեսակներ |
230 |
||
Այլ պարենային ապրանքներ |
235 |
||
Ոչ պարենային ապրանքներ, ընդամենը |
240 |
||
Կենցաղային արտադրատեսակներ, ընդամենը |
245 |
||
Մանածագործական արտադրատեսակներ, որից՝ |
250 |
||
գործվածք (250.1.1-250.1.3 տողերի գումարը ) այդ թվում ` |
250.1 |
||
բամբակյա |
250.1.1 |
||
բրդյա |
250.1.2 |
||
մետաքսե |
250.1.3 |
||
սպիտակեղեն |
250.2 |
||
թելեր |
250.3 |
||
Վարագույրներ և շղարշե վարագույրներ |
255 |
||
Պաստառներ, հատակի ծածկեր, գորգեր և գորգիկներ |
260 |
||
որից՝գորգեր և գորգագործական արտադրատեսակներ |
260.1 |
||
Կենցաղային էլեկտրասարքեր |
265 |
||
Կահույք |
270 |
||
Լուսավորման սարքեր |
275 |
||
Փայտից, խցանակեղևից և հյուսած արտադրատեսակներ |
280 |
||
Երաժշտական գործիքներ |
285 |
||
Հախճապակե և կավե սպասք, ոչ էլեկտրական կենցաղային սարքեր, արտադրատեսակներ և այլն |
290 |
||
Տեղեկատվական և հեռահաղորդակցական սարքավորանք |
295 |
||
Համակարգիչներ, ծայրամասային սարքավորանք և այն |
300 |
||
Հեռահաղորդակցության սարքավորանք |
305 |
||
Ձայնա- և տեսասարքեր |
310 |
||
Շինանյութ և երկաթեղեն (320-355 տողերի գումարը ) այդ թվում` |
315 |
||
Երկաթեղեն |
320 |
||
Լաքաներկանյութեր |
325 |
||
Թերթապակի |
330 |
||
Այգեգործական ու բանջարանոցային տեխնիկա և գույք |
335 |
||
Ջրմուղի և ջեռուցման սարքավորանք և պարագաներ |
340 |
||
Սանտեխնիկական սարքավորանք |
345 |
||
Ձեռքի գործիքներ |
350 |
||
Այլ շինանյութ |
355 |
||
Մշակութային և հանգստի համար նախատեսված արտադրատեսակներ |
360 |
||
Գրքեր |
365 |
||
Թերթեր և ամսագրեր |
370 |
||
Գրենական և գրասենյակային պիտույքներ |
375 |
||
Ձայնագրություններ և տեսագրություններ |
380 |
||
Սպորտային գույք |
385 |
||
Զբոսաշրջության հանդերձանք և գույք |
390 |
||
Խաղեր և խաղալիքներ |
395 |
||
Փոստային նամականիշներ և մետաղադրամներ |
400 |
||
Հուշանվերներ և արվեստի առարկաներ |
405 |
||
Հագուստ, դեղագործական ու բժշկական ապրանքներ, արդուզարդի պարագաներ, ծաղիկներ, բույսեր, կենդանիների սնունդ և այլն |
410 |
||
Հագուստ (415.1-415.8 տողերի գումարը ) այդ թվում` |
415 |
||
Վերնահագուստ |
415.1 |
||
Մանածագործական հագուստ |
415.2 |
||
Ներքնազգեստ |
415.3 |
||
Կաշվե հագուստ |
415.4 |
||
Գլխարկներ |
415.5 |
||
Մորթի, մորթե հագուստ և արտադրանք |
415.6 |
||
Գուլպա- նասկեղեն |
415.7 |
||
Այլ հագուստ |
415.8 |
||
Կոշիկ |
420 |
||
Կաշվե արտադրատեսակներ և ճանապարհորդական պարագաներ |
425 |
||
Դեղագործական ապրանքներ |
430 |
||
Բժշկական և օրթոպեդիկ ապրանքներ |
435 |
||
Կոսմետիկական և արդուզարդի միջոցներ, որից՝ |
440 |
||
տնտեսական օճառ |
440.1 |
||
ձեռքի օճառ |
440.2 |
||
Ծաղիկներ, բույսեր և սերմեր |
445 |
||
Պարարտանյութեր և ագրոքիմիական նյութեր |
450 |
||
Ընտանի և տնային կենդանիների սնունդ |
455 |
||
Շարժիչային վառելիք (ավտոմեքենաների համար), այլ նոր ապրանքներ չներառված ուրիշ խմբավորումներում (465, 470-515 տողերի գումարը) այդ թվում՝ |
460 |
||
Ավտոմեքենաների համար շարժիչային վառելիք(465.1-465.4 տողերի գումարը) այդ թվում` |
465 |
||
բենզին |
465.1 |
||
դիզելային վառելիք |
465.2 |
||
քսանյութեր և պաղեցնող նյութեր |
465.3 |
||
հեղուկ գազ և գազօլին |
465.4 |
||
Ժամացույցներ և ոսկերչական արտադրատեսակներ |
470 |
||
Լուսանկարչական, օպտիկական, ճշգրիտ չափման սարքեր |
475 |
||
Մաքրող, լվացող և փայլեցնող սինթետիկ միջոցներ |
480 |
||
Տնտեսական ապրանքներ |
485 |
||
Լուցկի |
490 |
||
Կենցաղային հեղուկ վառելիք, բալոններով գազ, ածուխ և վառելափայտ |
495 |
||
Այլ կենցաղային արտադրատեսակներ |
500 |
||
Գյուղատնտեսական հումք |
505 |
||
Այլ մեքենաներ և սարքավորումներ |
510 |
||
Այլ ոչ պարենային ապրանքներ |
515 |
||
Գործածված ապրանքներ, (525-535 տողերի գումարը ) այդ թվում՝ |
520 |
||
Հնարժեք (անտիկվարային) առարկաներ |
525 |
||
Հնագրավաճառքի գրքեր |
530 |
||
Այլ օգտագործված ապրանքներ |
535 |
||
Ընդամենը` (տող 110 + տող 240) |
540 |
ԲԱԺԻՆ 1.1 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը | |
հատ |
հազ. դրամ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
470 տողից՝ ժամացույցներ |
545 |
|||
265 տողից՝ սառնարաններ և սառցախցիկներ |
550 |
|||
լվացքի մեքենաներ |
555 |
|||
էլեկտրական փոշեծծիչներ |
560 |
|||
միկրոալիքային վառարաններ |
565 |
|||
արդուկներ |
570 |
|||
սպասք լվացող մեքենաներ |
575 |
|||
կարող և գործող մեքենաներ |
580 |
|||
սալօջախներ |
585 |
|||
290 տողից՝ գազօջախներ |
590 |
|||
390 տողից՝ հեծանիվներ և մոպեդներ |
595 |
|||
725 տողից` մոտոցիկլներ |
600 |
|||
650 տողից՝ ավտոմեքենաներ (տող 605.1+ տող 605.2) այդ թվում` |
605 |
|||
մարդատար |
605.1 |
|||
բեռնատար |
605.2 |
|||
310 տողից՝ աուդիոսարքավորանքներ |
610 |
|||
որից` ռադիոընդունիչ սարքավորանքներ |
610.1 |
|||
հեռուստացույցներ |
615 |
|||
տեսամագնիտոֆոններ |
620 |
|||
475 տողից՝ ֆոտոապրանքներ և ֆոտոսարքավորանքներ |
625 |
|||
305 տողից՝ բջջային հեռախոսներ |
630 |
|||
300 տողից՝ համակարգիչներ |
635 |
|||
510 տողից՝ այլ երկարաժամկետ օգտագործման ապրանքներ |
640 |
ԲԱԺԻՆ 1.2 ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում | |
լիտր |
հազ. դրամ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
220 տղից՝ ոգելից խմիչքներ, |
645 |
|||
օղի և օղելիկյորային արտադրանք |
645.1 |
|||
գինի |
645.2 |
|||
շամպայն |
645.3 |
|||
կոնյակ |
645.4 |
|||
վիսկի |
645.5 |
|||
գարեջուր |
645.6 |
|||
այլ |
645.7 |
ԲԱԺԻՆ 2 ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՈՒ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), |
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
Ա |
Բ |
1 |
2 |
Ընդամենը, (655 - 705, 710, 745 տողերի գումարը) այդ թվում` |
650 |
||
Նոր մարդատար ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
655 |
||
Նոր մասնագիտացված մարդատար ավտոտրանսպորտային միջոցների՝ շտապ օգնության մեքենաների, միկրոավտոբուսների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների մանրածախ առևտուր խանութներում |
660 |
||
Այլ մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր |
665 |
||
Բեռնատար ավտոմեքենաների, քարշակների, կցանքների, ավտոբուսների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
670 |
||
Այլ ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր |
675 |
||
Մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների մեծածախ առևտուր՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով |
680 |
||
Այլ ավտոտրանսպորտային միջոցների մեծածախ առևտուր՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով |
685 |
||
Նոր բեռնատար ավտոմեքենաների մեծածախ առևտուր |
690 |
||
Քարշակներ կիսակցանքների, ինքնաթափերի և ֆուրգոնների համար |
695 |
||
Ինքնաթափեր |
700 |
||
Նոր ինքնաթափ հանքարդյունաբերության մեքենաներ |
705 |
||
Ավտոմեքենաների մասերի, հանգույցների և պարագաների առևտուր, ընդամենը (715 - 740 տողերի գումարը) այդ թվում` |
710 |
||
Ռետինե անվադողերի և դողերի համար օդախցիկների մեծածախ առևտուր |
715 |
||
Ավտոմեքենաների այլ մասերի, հանգույցների և պարագաների մեծածախ առևտուր |
720 |
||
Բեռնատար ավտոմեքենաների նոր պահետամասերի մեծածախ առևտուր |
725 |
||
Հանքարդյունաբերության ինքնաթափերի նոր պահեստամասերի մեծածախ առևտուր |
730 |
||
Ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների մանրածախ առևտուր |
735 |
||
Ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների այլ մանրածախ առևտուր |
740 |
||
Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների առևտուր, ընդամենը (750-760 տողերի գումարը) այդ թվում` |
745 |
||
Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
750 |
||
Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների մեծածախ առևտուր |
755 |
||
Այլ |
760 |
||
Բաժին 2.1 ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ հազ. դրամ | |||
Ընդամենը (770, 775 տողերի գումարը) այդ թվում` |
765 |
||
Մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը, ընդամենը (745.1 - 745.7 տողերի գումարը) այդ թվում՝ |
770 |
||
ընթացիկ տեխնիկական սպասարկում և նորոգում |
770.1 |
||
Էլեկտրասարքավորանքի նորոգում |
770.2 |
||
ավտոդողերի նորոգում, անիվների կարգավորում և հավասարակշռում |
770.3 |
||
թափքերի և համանման մասերի նորոգում |
770.4 |
||
սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազի բալոնների տեղադրում |
770.5 |
||
այլ նորոգում և տեխնիկական սպասարկում |
770.6 |
||
լվացում և փայլեցում |
770.7 |
||
Մոտոցիկլների տեխնիկական սպասարկում և նորոգում |
775 |
ԲԱԺԻՆ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զբաղեցրած առևտրական մակերեսը, քառ. մ |
780 |
|
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ |
785 |
Ղեկավար |
______________________ (Ազգանուն, անուն) |
___________________ (Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
______________________ (Ազգանուն, անուն) |
___________________ (Ստորագրություն) |
« _ _ » ______ ____20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Հաշվետվության մեջ ներառվում են ցուցանիշներ մանրածախ, մեծածախ և ավտոմեքենաների առևտրի վերաբերյալ:
7. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
8. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:
9. Մեծածախ առևտրի շրջանառության ցուցանիշը ներառում է նաև արտահանման ծավալները (բացառությամբ արտադրողների կողմից անմիջական արտահանումը):
10. Ավտոմեքենաների առևտուրը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:
11. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
12. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում.
1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
2) ապակե տարաներով վաճառված և հետ վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,
5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
13. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
14. Հաշվետվությունը ներառում է.
1) առևտրի բնագավառի գործունեության տեսակները (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ., թիվ 874-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 24.10.2013թ. (պետ. գրանցման թիվ` 10313406) և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30(474).1 տեղեկագրում):
2) Ըստ գործունեության տեսակների արտադրանքները (համաձայն «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ԱԴԳՏ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013 թ., թիվ 875-Ն հրամանով և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30(474).1 տեղեկագրում):
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Հաշվետվությունը կազմված է երեք բաժնից և երեք ենթաբաժիններից.
1) բաժին 1` ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդն ըստ տեսակների,
2) բաժին 1.1` երկարաժամկետ օգտագործման ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը,
3) բաժին 1.2` ոգելից խմիչքների մանրածախ վաճառքը և մնացորդը,
4) բաժին 2` ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ ու մեծածախ վաճառքը,
5) բաժին 2.1` ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը,
6) բաժին 3` ընդհանուր տեղեկություններ:
16. 1-ին բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 1.1 բաժնի ցուցանիշները լրացվում են քանակային (հատ) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ, իսկ 1.2 բաժնի ցուցանիշները` քանակային (լիտր) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:
17. 2-րդ բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 2.1 բաժնի ցուցանիշները լրացվում են միայն դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:
18. 3-րդ բաժնում լրացվում է զբաղեցրած մակերեսը (քառ. մ) և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:
1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (տասնորդական ճշտությամբ) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12 -ի բաժանելով:
2) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
3) Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:
19. Հաշվետվության 1-ին բաժնի 110 տողը ներառում է 115, 120-140, 145, 150-175, 180-205, 210-235 տողերի հանրագումարը:
20. Տող 115-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.13 ծածկագրով, տող 120-ը՝ 47.00.14, տող 130-ը՝ 47.00.15, տող 140-ը՝ 47.00.22, տող 145-ը՝ 47.00.18, տող 150-ը՝ 47.00.12, տող 155-ը՝ 47.00.19, տող 165-ը՝ 47.00.17, տող 175-ը՝ 47.00.21, տող 190-ը 47.00.16, տող 205-ը՝ 47.00.11, տող 215-ը՝ 47.00.23, տող 220-ը՝ 47.00.25, տող 225-ը՝ 47.00.26, տող 230-ը՝ 47.00.27 և տող 235-ը՝ 47.00.24 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
21. Տող 240-ը ներառում է 245, 295, 315, 360, 410, 460, 520 տողերի հանրագումարը:
22. Տող 245-ը ներառում է 250 տողի՝ ըստ ԱԴԳՏ-ի 47.00.51 ծածկագրով, տող 255-ը՝ 47.00.52, տող 260-ը՝ 47.00.53, տող 265-ը՝ 47.00.54, տող 270-ը՝ 47.00.55, տող 275-ը՝ 47.00.56, տող 280-ը՝ 47.00.57, տող 285-ը՝ 47.00.58, տող 290-ը՝ 47.00.59 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
23. Տող 295-ը ներառում է 300-310 տողերի հանրագումարը:
24. Տող 300-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.31 ծածկագրով, տող 305-ը՝ 47.00.32, տող 310-ը՝ 47.00.33 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
25. Տող 315-ը ներառում է 320-355 տողերի հանրագումարը:
26. Տող 320-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.41 ծածկագրով, տող 325-ը՝ 47.00.42, տող 330-ը՝ 47.00.43, տող 335-ը՝ 47.00.44, տող 340-ը՝ 47.00.45, տող 345-ը՝ 47.00.46, տող 350-ը՝ 47.00.47, տող 355-ը՝ 47.00.49, ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
27. Տող 360-ը ներառում է 365-405 տողերի հանրագումարը:
28. Տող 365-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.61 ծածկագրով, տող 370-ը՝ 47.00.62, տող 375-ը՝ 47.00.63, տող 380-ը՝ 47.00.64, տող 385-ը՝ 47.00.65, տող 390-ը՝ 47.00.66, տող 395-ը՝ 47.00.67, տող 400-ը՝ 47.00.68, տող 405-ը՝ 47.00.69 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
29. Տող 410-ը ներառում է 415, 420 -440 և 445-455 տողերի հանրագումարը:
30. Տող 415-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.71 ծածկագրով, տող 420-ը՝ 47.00.72, տող 425-ը՝ 47.00.73, տող 430-ը՝ 47.00.74, տող 435-ը՝ 47.00.75, տող 440-ը՝ 47.00.76, տող 445-ը՝ 47.00.77, տող 450-ը՝ 47.00.78, տող 455-ը՝ 47.00.79 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
31. Տող 460-ը ներառում է 465, 470-515 տողերի հանրագումարը:
32. Տող 465-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.81 ծածկագրով, տող 470-ը՝ 47.00.82, տող 475-ը՝ 47.00.83, տող 480-ը՝ 47.00.84, տող 490-ը՝ 47.00.85, տող 495-ը՝ 47.00.86, տող 500-ը՝ 47.00.87, տող 505-ը՝ 47.00.88, տող 510-ը՝ 47.00.89 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
33. Տող 520-ը ներառում է 525-535 տողերի հանրագումարը:
34. Տող 525-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.91 ծածկագրով, տող 530-ը՝ 47.00.92, տող 535-ը՝ 47.00.99 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
35. Տող 540-ը ներառում է 110 և 240 տողերի հանրագումարը:
36. Հաշվետվության բաժին 1.1-ի 2-րդ սյունակի 545 տողը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 470 տողից, 550-ից 585 տողերը՝ 265 տողից, 590 տողը՝ 290 տողից, 595 տողը՝ 390 տողից, 600 տողը՝ 725 տողից 605 տողը՝ 650 տողից, 610, 615, 620 տողերը՝ 310 տողից, 625 տողը՝ 475 տողից, 630 տողը՝ 305 տողից, 635 տողը՝ 300 տողից, 640 տողը՝ 510 տողից:
37. Հաշվետվության բաժին 1.2-ի 645 տողի 2-րդ սյունակը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 220 տողից:
38. Հաշվետվության 2-րդ բաժնի 655 տողը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 45.11.21 ծածկագրով, տող 660-ը՝ 45.11.23, տող 665-ը՝ 45.11.3, տող 670-ը՝ 45.19.21, տող 675՝ 45.19.3, տող 680-ը՝ 45.11.4, տող 685-ը՝ 45.19.4, տող 690-ից 705-ը ՝ 45.19.1, տող 710-ը՝ 45.3, տող 715-ը՝ 45.31.11, տող 720-ը՝ 45.31.12 և 45.31.20, տող 735-ը՝ 45.32.21, տող 740-ը՝ 45.32.22 և 45.32.29, տող 750-ը՝ 45.40.20, 755 տողը՝ 45.40.10 և տող 760-ը՝ 45.40.40 և 45.40.30 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
39. Հաշվետվության 2.1 բաժնի 770 տողը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 45.20.11, 45.20.12, 45.20.13, 45.20.14, 45.20.15, 45.20.21, 45.20.30 ծածկագրով, տող 775-ը՝ 45.40.50 ծածկագրով ապրանքների վաճառքը և մնացորդը: