«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հոկտեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 443-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի՝
1) 4-րդ կետի 8-րդ և 20-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) 6765-6795կՀց, 13,553-13,567ՄՀց, 26,957-27,283ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, 42դԲ(մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 40,660-40,700ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 10մՎտ հզորությամբ, 169,400-169,475ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 50կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 169,400-169,4875ՄՀց և 169,4875-169,8125ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող 10մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 433,05-434.79ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 10մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 863–870ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 25մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 868-868,6ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 25մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ելքային հաղորդման (uplink transmissions) և 869,4-869,65ՄՀց 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) մուտքային ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) մուտքային հաղորդման (downlink transmissions), 24,0-24,25ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ոչ մասնագիտացված սարքավորումների (հեռակառավարման, հեռուստաչափության, հեռուստակառավարման, ազդանշանման) օգտագործման համար,».
«20) 13,553-13,567ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 60դԲ(մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 865-865,6ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200կՀց շերտի առավելագույն լայնությամբ, (865,6-867,6ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող հարցումներ հաղորդող, մինչև 2Վտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), թույլատրվում է միայն 865,7ՄՀց, 866,3ՄՀց, 866,9ՄՀց և 867,5ՄՀց ռադիոհաճախականությունների կենտրոնացած չորս ալիքներում՝ յուրաքանչյուրը 200կՀց շերտի առավելագույն լայնությամբ), 867,6-868ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 2446-2454ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) ռադիոհաճախականային նույնացման (RFID) սարքավորումների օգտագործման համար,».
2) 5-րդ կետում «4-րդ կետի 4-8-րդ, 10-15-րդ, 17-20-րդ, 22-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «4-րդ կետում» բառերով.
3) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
«19. Շարժական ռադիոկապի ցանցի շահագործման ընթացքում օգտագործվող ազդականչը՝ _____________________:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Նազարյան |