ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2017 թվականի N 1278-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 528-Ա ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 978-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 24-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 528-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրով նախատեսված համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 135-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ա որոշմամբ հաստատված համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Արթուր Առաքելյան» բառերը փոխարինել «Գագիկ Գրիգորյան» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականութան վարչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ» բառերով.
3) «Արմենակ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ» բառերը փոխարինել «Հարություն Վանյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. նոյեմբերի 8-ի N 1278 -Աորոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 24-ի N 528
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ |
Մ. Աբգարյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ |
Ն. Գրիգորյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ |
Կ. Դաղբաշյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ |
Տ. Բաղդասարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ |
Ս. Աղինյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ |
Գ. Գևորգյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ |
Մ. Հովհաննիսյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության էներգետիկ ենթակառուցվածքների բաժնի պետ |
Ն. Մարտիրոսյան |
- ՀՀ կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի պետ |
Գ. Մուրադյան |
- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ |
Ա. Մարգարյան |
- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ |
Ս. Աղաբեկյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ |
Խ. Ասլանյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ |
Ռ. Խաչատուրյան |
- «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության արտադրատեխնիկական բաժնի ներդրումային ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
Մ. Լևին |
- «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական բլոկի տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ի. Գաբրիելյան |
- «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության պլանավորման և օպտիմիզացման ծառայության ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Դ. Գրիգորյան |
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, տեխնիկական տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Յու. Նազարյան |
- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի և ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Վ. Ասրիյան |
- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, հեղուկ գազի պահեստավորման և ավտոգազալցակայանի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Վ. Կարապետյան |
- «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |