ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 324-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքում`
1) գործակալության սպասարկման և հրապարակային ծանուցումների բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել հրապարակային ծանուցումների բաժնի, Երևան քաղաքի սպասարկման բաժնի, տարածքային սպասարկման գրասենյակների համակարգման բաժնի.
2) գործակալության ինֆորմացիայի մշակման բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի և տեղեկատվության մշակման բաժնի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 324-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման բաժին
Հասարակական միավորումների գրանցման բաժին
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
Վերակազմակերպումների և հիմնադրամների գրանցման բաժին
Հրապարակային ծանուցումների բաժին
Երևան քաղաքի սպասարկման բաժին
Տարածքային սպասարկման գրասենյակների համակարգման բաժին
Տեղեկատվության մշակման բաժին
Գրանցման և հաշվառման բաժին»:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |