«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 60018056
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 փետրվարի 2018 թ. ք. Երևան |
N 34-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի N 235-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 124-Ն որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող՝ 8000-8002, 8004, 8006-8063, 8070, 8084, 8201, 8203-8211, 8213-8227, 8229-8233, 8235-8281, 8283-8287, 8289-8291, 8293-8302, 8304-8309, 8680-8685, 8689, 8779-8786, 8789, 8800-8899, 8901, 8905-8907, 8911-8917, 8928, 8931, 8932, 8941, 8951, 8956, 8961, 8981, 8985, 8991, 8995 համարները շարունակվում են օգտագործվել մինչ այդ պահը գործող սկզբունքով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության հանրային |
Ռ. Նազարյան |