Գլխավոր տեղեկություն
Номер
N 864-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.730
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.2015
Дата вступления в силу
22.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 864-Ն

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների մրցունակության բարձրացմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետությունում կամավոր սկզբունքով իրականացվում է զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների մեջ ընդգրկված ավտոբուսների որակավորում` սույն որոշմանը համապատասխան` ավտոբուսներին շնորհելով զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգ (այսուհետ` որակավորման կարգ).

2) որակավորման կարգ կարող է շնորհվել 14 և ավելի նստատեղ ունեցող այն ավտոբուսներին, որոնք չեն իրականացնում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կանոնավոր փոխադրումներ.

3) որակավորման կարգ ունեցող ավտոբուսների միջոցով մատուցվող տրանսպորտային ծառայությունները պետք է համապատասխանեն օրենսդրական ակտերի և տրանսպորտային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի պահանջներին.

4) սույն որոշմամբ սահմանված որակավորման կարգի պահանջների փոփոխության դեպքում որակավորման կարգ ունեցող զբոսաշրջային ավտոբուսների նյութատեխնիկական ապահովումը և դրանց միջոցով մատուցվող ծառայությունները ենթակա են համապատասխանեցման որակավորման կարգի պահանջներին` դրանցում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից 60 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հաստատել`

1) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման չափանիշները` համաձայն N 2 հավելվածի.

3) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման նշանի ձևը` համաձայն N 4 հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 6
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 864-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են զբոսաշրջային ավտոբուսի որակավորման հետ կապված հարաբերությունները:

2. Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման (այսուհետ՝ որակավորում) հիմնական նպատակներն են`

1) զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների կայուն որակի ապահովումը.

2) սպառողի` զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների ընտրությանն աջակցելը.

3) զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների մրցունակության բարձրացմանն աջակցելը:

3. Որակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` որակավորող մարմին)` սույն ընթացակարգին համապատասխան:

 

II. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

4. Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգ (այսուհետ՝ որակավորման կարգ) ստանալու նպատակով զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) որակավորող մարմին է ներկայացնում հայտ՝ համաձայն ձևի, թղթային կամ էլեկտրոնային եղանակով, որում նշվում են հայտատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը), կոնտակտային տվյալները (այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն), ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը:

5. Էլեկտրոնային եղանակով հայտը ներկայացնելու և ընդունելու գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`

1) հայտատուն համապատասխան պաշտոնական ինտերնետային կայքի (www.e-gov.am) «Գործունեության այլ բնագավառներ բաժնում» ընտրում է «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային ավտոբուսների որակավորում» ենթաբաժինը և հայտը, ինչպես նաև սույն ընթացակարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է տեսաներածված պատճենի` Դոք (DOC), Դոք Իքս (DOCX), Փի Դի Էֆ (PDF), Ջփեգ (JPEG), Իքս Էլ Էս (XLS) կամ Իքս Էլ Էս Իքս (XLSX) ֆորմատների ֆայլերով.

2) հայտը համարվում է ընդունված` որակավորող մարմին մուտք լինելու օրվանից.

3) հայտը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր.

4) հայտատուն հայտի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով.

5) որակավորող մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված հայտին:

6. Հայտին կից ներկայացվում են`

1) ավտոբուսի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը, իսկ ավտոբուսը հայտատուի սեփականությունը չհանդիսանալու դեպքում` նաև ավտոբուսի նկատմամբ հայտատուի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը.

2) ավտոբուսի տեխնիկական զննության կտրոնի պատճենը.

3) ավտոբուսի վարորդի` համապատասխան վարորդական իրավունքի վկայականի պատճենը.

4) վարորդի` հայտում նշված ավտոբուսի վարորդը հանդիսանալը հավաստող փաստաթղթի պատճենը:

7. Որակավորման կարգ ունեցող ավտոբուսի վարորդի փոփոխության դեպքում նոր նշանակված վարորդի վարորդական իրավունքի վկայականի և տվյալ ավտոբուսի վարորդը հանդիսանալը հավաստող փաստաթղթի պատճենները ներկայացվում են որակավորող մարմին` նոր վարորդի նշանակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

8. Որակավորող մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք` ընդունելով որակավորման գործընթացը շարունակելու կամ հայտը մերժելու մասին որոշում:

9. Ուսումնասիրման արդյունքում որակավորող մարմինը մերժում է հայտը, եթե՝

1) բացակայում է սույն ընթացակարգի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը.

2) սույն ընթացակարգի 11-րդ կետում նշված դեպքում հայտատուն սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները.

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

10. Որակավորող մարմինը սույն ընթացակարգի 8-րդ կետով նախատեսված որոշման մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի մերժման դեպքում` սույն կետով նախատեսված տեղեկատվությունը հայտատուին տրվում է` նշելով մերժման հիմքերը:

11. Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում որակավորող մարմինը հայտն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով (էլեկտրոնային եղանակով հայտի ստացման դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեին) նախազգուշացնում է հայտատուին՝ հաջորդ 5 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացնելու կամ պահանջվող փաստաթղթերը լրացնելու համար:

12. Որակավորման գործընթացը շարունակվում է, եթե՝

1) սույն ընթացակարգի 11-րդ կետում նշված ժամկետում որակավորող մարմինը հայտատուին չի ծանուցել ոչ էական թերությունների մասին.

2) սույն ընթացակարգի 11-րդ կետում նշված ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն վերացրել է թերությունները:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 864-Ն որոշմամբ սահմանված պահանջներին ավտոբուսի համապատասխանության գնահատման նպատակով որակավորող մարմինն ստեղծում է գնահատող հանձնաժողով (այսուհետ` գնահատող հանձնաժողով) և նշանակում գնահատող հանձնաժողովի նախագահին:

14. Գնահատող հանձնաժողովի նախագահը կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքը:

15. Գնահատող հանձնաժողովը բաղկացած է 9 անդամից և իր կազմում ընդգրկում է ներկայացուցիչներ`

1) որակավորող մարմնի համապատասխան ստորաբաժանումներից (2 ներկայացուցիչ).

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից (1 ներկայացուցիչ).

3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից (1 ներկայացուցիչ).

4) հայտատուի գտնվելու վայրի համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնից (1 ներկայացուցիչ).

5) զբոսաշրջության բնագավառում մասնավոր հատվածը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպություններից (հասարակական կազմակերպություններ, այդ թվում` սպառողների շահերը ներկայացնող, իրավաբանական անձանց միություններ և այլն) (4 ներկայացուցիչ` համաձայնությամբ):

16. Հանձնաժողովի կազմում մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ընդգրկվում են համապատասխան կազմակերպություններից ներկայացված թեկնածուներից՝ ռոտացիոն սկզբունքով:

17. Գնահատող հանձնաժողովը՝

1) սահմանում է ավտոբուսի որակավորման գնահատման ժամկետը, որը չպետք է գերազանցի հայտի մուտքագրման օրվանից 25 աշխատանքային օրը` գնահատումն սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով հայտատուին.

2) գնահատում է որակավորման պայմաններին ավտոբուսի համապատասխանությունը.

3) տալիս է եզրակացություն որակավորման պայմաններին ավտոբուսի համապատասխանության մասին:

18. Հանձնաժողովը որակավորման պայմաններին ավտոբուսի համապատասխանությունը գնահատում է որակավորող մարմնի առաջարկած վայրում` հայտատուի գտնվելու վայրի համապատասխան համայնքում:

19. Սույն ընթացակարգի 17-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված հարցերը, այդ թվում՝ գնահատման արդյունքները քննարկվում և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում գնահատող հանձնաժողովի նիստերում: Գնահատող հանձնաժողովի նիստն իրավազոր է (քվորում ունի), եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

20. Գնահատող հանձնաժողովի կողմից որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների ձայների թվի պարզ մեծամասնությամբ:

21. Գնահատող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, ընդ որում, ձայների թվի հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

22. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Արձանագրությունը, որը սույն ընթացակարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում ներառում է նաև եզրակացությունը, կազմվում է 3 օրինակից և ստորագրվում հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից:

23. Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է հայտատուին, որն այն ստանալու փաստը հաստատում է արձանագրության մյուս օրինակների վրա դրած իր ստորագրությամբ: Արձանագրության մյուս 2 օրինակները հանձնվում են որակավորող մարմնին:

24. Գնահատող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում որակավորող մարմինն արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը բավարարելու և ավտոբուսին որակավորման կարգ շնորհելու մասին որոշում և հայտատուին հանձնում է համապատասխան որակավորման վկայական և որակավորման նշան: Հայտատուի գրավոր դիմումի համաձայն` որակավորման վկայականը կարող է տրվել նաև այլ լեզվով:

25. Որակավորման վկայականը տրվում է 3 տարի ժամկետով:

26. Գնահատող հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում որակավորող մարմինը մերժում է հայտը, եթե՝

1) հայտատուն արձանագրությունն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում որակավորող մարմնին և գնահատող հանձնաժողովին գրավոր չի ծանուցել գնահատող հանձնաժողովի կողմից հայտնաբերված և արձանագրության մեջ նշված անհամապատասխանությունները վերացրած լինելու մասին.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծանուցումից հետո կատարված գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովի եզրակացությունը կրկին բացասական է:

27. Որակավորող մարմինը մերժման մասին որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է հայտատուին` ծանուցման մեջ նշելով մերժման հիմքերը:

28. Որակավորման կարգ ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

29. Որակավորման վկայականի գործողությունը կարող է երկարաձգվել՝ յուրաքանչյուր անգամ մինչև 3 տարի ժամկետով` զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող անձի ներկայացրած հայտի հիման վրա, սույն ընթացակարգին համապատասխան: Որակավորման վկայականի գործողությունը երկարաձգելու մասին հայտը ներկայացվում է որակավորող մարմին՝ որակավորման վկայականի գործողության ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ:

30. Որակավորման վկայականի գործողությունը դադարում է՝

1) գործողության ժամկետի ավարտմամբ.

2) որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին զբոսաշրջային տրանսպորտային ծառայություն մատուցող անձի դիմումով, դիմումի` որակավորող մարմին մուտքագրման հաջորդ օրվանից, եթե հայտատուն այլ ժամկետ չի նշել.

3) որակավորող մարմնի որոշմամբ` սույն ընթացակարգի 40-րդ կետով սահմանված հիմքերով:

 

IV. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

31. Որակավորման պայմանների պահպանումն ապահովելու նպատակով որակավորող մարմինը պարբերաբար գնահատում է որակավորման պայմաններին որակավորված ավտոբուսի համապատասխանությունը (այսուհետ՝ պարբերական գնահատում):

32. Պարբերական գնահատումն իրականացվում է որակավորող մարմնի ղեկավարի հրամանով, որտեղ նշվում են պարբերական գնահատմանը մասնակցող անձի (անձանց) անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, պարբերական գնահատման ենթակա ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, պարբերական գնահատման ժամկետները:

33. Պարբերական գնահատումն իրականացվում է առանց դրա մասին զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող անձին նախազգուշացնելու:

34. Պարբերական գնահատմանը մասնակցող անձը՝

1) իրավունք ունի զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող անձի ներկայացուցչի կամ աշխատողի ներկայությամբ մուտք գործելու ավտոբուս, պահանջելու և ստանալու պարբերական գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

2) պարտավոր է չխոչընդոտել ավտոբուսի բնականոն գործունեությունը:

35. Զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող անձը`

1) իրավունք ունի պարբերական գնահատում իրականացնող անձանցից պահանջելու չխոչընդոտել ավտոբուսի բնականոն գործունեությունը, պարբերական գնահատում իրականացնող անձանց ներկայացնելու հիմնավորված առարկություններ սույն ընթացակարգին չհամապատասխանող գործողությունների վերաբերյալ, պարբերական գնահատմանը մասնակցող անձանց` սույն ընթացակարգին հակասող գործողությունները բողոքարկելու որակավորող մարմին.

2) պարտավոր է ապահովել պարբերական գնահատմանը մասնակցող անձանց մուտքն ավտոբուս, որակավորման պայմաններին ավտոբուսի համապատասխանությունը գնահատելու նպատակով տրամադրել գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը, պարբերական գնահատում իրականացնող անձանց պահանջով ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը պարբերական գնահատմանը, չխոչընդոտել պարբերական գնահատման գործընթացը:

36. Պարբերական գնահատման արդյունքում կազմվում է արձանագրություն՝ 2 օրինակից, որում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվը և տեղը, որակավորող մարմնի անվանումը և զբոսաշրջային ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, որակավորման վկայականի համարը, պարբերական գնահատմանը մասնակցող անձանց կազմը, պարբերական գնահատման ժամկետը և արդյունքները:

37. Պարբերական գնահատման մասին արձանագրությունն ստորագրում են պարբերական գնահատում իրականացնող անձինք և զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող անձի ղեկավարը կամ ներկայացուցիչը:

38. Պարբերական գնահատման մասին արձանագրության մեջ արձանագրվում են նաև զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող անձի ղեկավարի կամ ներկայացուցչի` արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելը և արձանագրության մասին վերջիններիս առարկությունները` դրանց առկայության դեպքում:

39. Որակավորող մարմինը պարբերական գնահատման ընթացքում որակավորման կարգի պահանջներին ավտոբուսի անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում իր որոշմամբ նախազգուշացնում է զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող անձին` առաջարկելով վերացնել հայտնաբերված անհամապատասխանությունը:

40. Որակավորող մարմինն իր որոշմամբ դադարեցնում է ավտոբուսի որակավորման վկայականի գործողությունը, եթե՝

1) զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող անձը սույն ընթացակարգի 39-րդ կետով նախատեսված նախազգուշացումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորող մարմնին գրավոր չի ծանուցում այն անհամապատասխանությունը վերացնելու մասին, որի համար նախազգուշացվել էր.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո կատարված գնահատման արդյունքում պարզվում է, որ սույն ընթացակարգի 39-րդ կետով նախատեսված որոշման մեջ նշված անհամապատասխանությունը վերացված չէ: Սույն կետով նախատեսված դեպքում գնահատում իրականացնելու համար որակավորող մարմնի ղեկավարի լրացուցիչ հրամանի առկայությունը պարտադիր չէ.

3) զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող անձի կողմից սույն ընթացակարգի 39-րդ կետով նախատեսված նախազգուշացումն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին թույլ է տրվել որակավորման կարգի պահանջների խախտում.

4) զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող անձը խոչընդոտում է պարբերական գնահատումը:

41. Որակավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

V. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

42. Որակավորման կարգը հավաստվում է համապատասխան որակավորման վկայականով և որակավորման նշանով:

43. Որակավորման նշանը փակցվում է զբոսաշրջային ավտոբուսի դիմապակուն` դրսից և ներսից տեսանելի հատվածում:

44. Որակավորման նշանի հետնամասում առկա են որակավորող մարմնի կնիքը, որակավորող մարմնի ղեկավարի ստորագրությունը և որակավորման նշանի հերթական համարը, որը համապատասխանում է որակավորման վկայականի հերթական համարին:

45. Զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող անձը, իր տրանսպորտային միջոցներն ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում (գովազդային պրակներ, զանգվածային լրատվության միջոցներով գովազդներ և այլն) ներկայացնելիս, պետք է նշում կատարի ավտոբուսի որակավորված լինելու վերաբերյալ:

46. Որակավորող մարմինը վարում է որակավորման կարգ ունեցող ավտոբուսների գրանցամատյան: Գրանցամատյանի ձևը հաստատում է որակավորող մարմնի ղեկավարը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգ ստանալու մասին

 

Հայտատուի անունը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, կազմակերպաիրավական ձևը) ___________________________

_________________________________________________________________________________________

Պետական գրանցման (հաշվառման) համարը ___________________________________________

Կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) __________

_________________________________________________________________________________________

Ավտոբուսի (ավտոբուսների) մակնիշը (մակնիշները) ____________________________ _________

Հաշվառման համարանիշը (համարանիշերը) ___________________________________________

 

Կից ներկայացվում են՝

1) ավտոբուսի (ավտոբուսների) տեխնիկական անձնագրի (անձնագրերի) (հաշվառման վկայագրի) պատճենը (պատճենները)՝ _____ թերթ.

2) ավտոբուսի (ավտոբուսների) նկատմամբ հայտատուի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները)՝ ______ թերթ (սույն ենթակետում նշված փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները) ներկայացվում է (են) ավտոբուսը (ավտոբուսները) հայտատուի սեփականությունը չհանդիսանալու դեպքում).

3) ավտոբուսի (ավտոբուսների) տեխնիկական զննության կտրոնի (կտրոնների) պատճենը (պատճենները)՝ ______ թերթ.

4) ավտոբուսի (ավտոբուսների) վարորդի (վարորդների) համապատասխան վարորդական իրավունքի վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները)՝ ______ թերթ.

5) վարորդի (վարորդների)` հայտում նշված ավտոբուսի (ավտոբուսների) վարորդը (վարորդները) հանդիսանալը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները)՝ ______ թերթ:

 

_________________________________
(ստորագրությունը)
 

_________________________________
(անունը, ազգանունը)   

 

______ _____________________20  թ.

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 864-Ն որոշման

 

Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

 

Զբոսաշրջային ավտոբուսԻ որակավորման

NN
ը/կ

Նվազագույն պահանջները

Չափանիշները

ավտոբուս՝
18 և ավելի նստատեղով

ավտոբուս՝
14-18
նստատեղով

1

2

3

4

 

I. Ավտոբուսի արտաքին տեսքը`

   

1.

Ընդհանուր բավարար արտաքին տեսք

+

+

2.

Մեքենայի թափքի վրա տեսանելի քերծվածքների և վնասվածքների բացակայություն

+

+

3.

Արտաքին ներկաքողարկում (առանց ժանգոտածության և ներկի վնասվածքի)

+

+

4.

Անսարք մասերի բացակայություն

+

+

 

II. Ավտոբուսի սրահը`

   

5.

Ընդհանուր բավարար գրավիչ տեսք

+

+

6.

Բոլոր նստատեղերի համար բարձրորակ կտորից պաստառ և նստատեղերի պաստառների վրա պատռվածքների, ճաքերի և այլ տեսակի վնասվածքների բացակայություն

+

+

7.

Առաստաղի և հատակի պաստառների վրա վնասվածքների բացակայություն

+

+

8.

Հատակի վրա անհարթությունների բացակայություն

+

+

9.

Նստատեղերի բռնակների՝ առանց վնասվածքների և սարքին վիճակ

+

+

10.

Նստատեղերի ծալովի արմնկակալների առկայություն

+

 

11.

Մեկ անձի համար նախատեսված նստատեղի նվազագույն լայնությունը (սմ)

43

40

12.

Նվազագույն հեռավորությունն առջևի նստատեղից (սմ)

72

70

13.

Երկու շարքի միջև նվազագույն հեռավորությունը (սմ)

55

50

14.

Նստատեղերի հենակների նվազագույն բարձրությունը (սմ)

68

60

15.

Բոլոր նստատեղերի ծալովի հենակներ (ամենափոքր անկյան աստիճան0 )

100

 

16.

Ոտքերի համար նախատեսված հենակների առկայություն

+

 

17.

Նստարանների հետնամասում տեղեկատվական նյութերի համար նախատեսված գրպանիկների առկայություն

+

+

18.

Նստարանների հետնամասում ծալովի սեղանիկի առկայություն

+

 

19.

Յուրաքանչյուր նստատեղ ապահովված է բաժակի համար նախատեսված հարմարանքով

+

 

20.

Նստատեղերի հենակների վերին մասում մեկանգամյա օգտագործման հիգիենիկ ծածկոցի առկայություն

+

+

21.

Սանիտարահիգիենիկ հանգույցի առկայություն. քիմիական զուգարանակոնքի, լվացարանի և հիգիենիկ պարագաների (թուղթ, օճառ, թղթե սրբիչ), լուսային ցուցատախտակի առկայություն (վերաբերում է միայն 40 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներին)

+

 

22.

Սառնարան

+

+

23.

Ներքին լուսավորություն, այդ թվում` անհատական լուսավորություն յուրաքանչյուր նստատեղի համար

+

+

24.

Վարագույրներ (շարժական, մգեցնող)

+

+

25.

Լուսամուտները` երկշերտ, ապակեպատ,

+

+

հատուկ խցվածքները պետք է պաշտպանեն խոնավությունից, փոշուց, ձայնից, աղտոտվածությունից և լինեն մգեցված

+

 
 

III. Ակուստիկան

   

26.

Խոսափող՝ վարորդի և զբոսավարի համար

+

+

27.

Նվագարկիչ (CD, MP3),
DVD նվագարկիչ (ՍSB միացմամբ)

 

+

+

 

28.

Տեսասարքավորումներ
Մոնիթոր
Առնվազն 1 մոնիթոր՝ 5 շարքի համար

 

+

+

 
 

IV. Օդափոխման համակարգը

   

29.

Օդափոխման կամ օդակարգավորման համակարգ, որն աշխատում է, երբ նույնիսկ մեքենան շարժման մեջ չէ

+

+

30.

Ջեռուցող համակարգ, որն աշխատում է, երբ նույնիսկ մեքենան շարժման մեջ չէ

+

+

 

V. Ուղեբեռը

   

31.

Ձեռքի ուղեբեռի խցիկ-սրահի նվազագույն բարձրությունը (սմ)

15

 

32.

Բեռնախցիկի նվազագույն տարողունակությունը (դմ3 ՝ 1 ուղևորի համար)

75

45

33.

Բեռնախցիկի հատուկ պաստառապատում

+

+

 

VI. Տեխնիկական բնութագիրը

   

34.

Հակաարգելակման համակարգ (ABS)

+

+

 

VII. Վարորդին ներկայացվող պահանջները

   

35.

Համապատասխան վարորդական իրավունք

+

+

36.

Պատշաճ արտաքին տեսք

+

+

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 864-Ն որոշման

 

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_1796

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

N _______
_________________________________________________________
(ավտոբուսի մակնիշը և հաշվառման համարանիշը)

Համապատասխանում է ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ որակավորման կարգին:

Տրված է ____ ______________________ 20  թ.

Գործողության ժամկետը՝ __________________________

ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

______________________________
(ստորագրությունը)

_____________________________
(անունը, ազգանունը)
 
 

Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 864-Ն որոշման

 

Ձև

 

Որակավորման նշանի առաջամասը

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ
ԱՎՏՈԲՈՒՍ

Ներմուծեք նկարագրությունը_7259

TOURIST BUS

Որակավորման նշանի հետնամասը

Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

N _______

_______________________________________________________________________
(ավտոբուսի մակնիշը և պետ
ական հ
ամարանիշը)

Համապատասխանում է ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ
որակավորման կարգին:

Տրված է` ___ ___________ 20  թ.

Գործողության ժամկետը՝ ______________

ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

 _____________________________
(ստորագրությունը)

________________________________________________________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան