Եվրասիական տնտեսական հանձնաժողովԻ ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2015 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մոսկվա |
Քաղաքացիական օդանավերի համար նախատեսված 1100 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ տուրբոպտուտակային շարժիչների համար Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42–րդ և 45–րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 16-ի որոշման 54-րդ հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8411 21 000 1 ծածկագրով դասակարգվող քաղաքացիական օդանավերի համար նախատեսված 1100 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ տուրբոպտուտակային շարժիչների համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: