ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2016 թվականի N 30-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակը նշանակելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային ստորաբաժանումների միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
1. Սույն կարգը կարգավորում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կենսաթոշակը (այսուհետ՝ կենսաթոշակ) նշանակելուն առնչվող հարաբերությունները:
2. Կենսաթոշակը նշանակվում է օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակված և մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը այդ պաշտոնից ազատված անձին (այսուհետ՝ ծառայող), եթե նա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ և այդ պաշտոնից ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա կամ օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ (եթե օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել), կամ հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով:
3. Ծառայողին կենսաթոշակ նշանակվում, վճարվում (այդ թվում` չվճարված կենսաթոշակի գումարը), նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում, կենսաթոշակ վճարելը դադարեցվում և վերսկսվում է, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով:
4. Սույն կարգով սահմանված` կենսաթոշակ նշանակելուն առնչվող տվյալները ներառվում են պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:
5. Սույն կարգի 2-րդ կետում նշված ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետում նշված ժամանակահատվածները և քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:
6. Ծառայողի կենսաթոշակի չափը հաշվարկվում է 2014 թվականի հունիս ամսվա համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով: 20 օրացուցային տարուց ավելի ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելն աշխատած և ծառայության ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը:
7. Ծառայողին նշանակված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել կենսաթոշակ նշանակելու համար հիմք հանդիսացող դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը:
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված դրամական բավարարման չափը որոշվում է պաշտոնային դրույքաչափի, զինվորական կոչման դրույքաչափի, զինվորական ծառայության ստաժի համար տրվող հավելման գումարի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով:
9. Ծառայողի կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:
10. Ծառայողին կենսաթոշակ նշանակվում, վճարումն ապահովվում, կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակի չափը հաշվարկելու համար նրա ստաժը հաշվարկվում, ինչպես նաև կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 1, 2, 8, 9, 13 և 14 հավելվածների, ինչպես նաև սույն կարգի համաձայն:
11. Կենսաթոշակ նշանակելու համար դիմումին կից ներկայացվում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 3-րդ կետում նշված` անձը հաստատող փաստաթուղթը.
2) հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.
3) ստաժը հաստատող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
4) քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նշանակված լինելու մասին փաստաթուղթ.
5) ծառայողի պաշտոնից ազատվելու մասին հրամանի քաղվածքը.
6) 2014 թվականի հունիս ամսվա համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը:
12. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 25-րդ, 25.1-ին, 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերում նշված փաստաթղթերը:
13. Եթե «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կենսաթոշակի իրավունք ձեռք բերած և մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի կեսաթոշակը նշանակելու կարգը հաստատելու մասին» N 30-Ն որոշումն ուժի մեջ մտնելը քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված ծառայողը կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 30-Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ապա կենսաթոշակը նշանակվում է քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատվելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |