ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2016 թվականի N 34-Ա
ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել հայ-վիետնամական միջկառավարական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Աշոտ Ոսկանյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալի օգնական Տիգրան Խալիկյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Հանձնարարել սույն որոշման հավելվածում նշված մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հայ-վիետնամական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահին ներկայացնել իրենց կողմից առաջադրվող ներկայացուցիչների թեկնածությունները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հունվարի 29-ի N 34-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |