ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
15 դեկտեմբերի 2015 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ա. Ջանջուղազյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված` «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2015թ. հունիսի 15-ին:
«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2009թ. հոկտեմբերի 29-ին:
2. Արձանագրության նպատակն է փոփոխություններ կատարել վերոհիշյալ համաձայնագրում, մասնավորապես.
- «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամը» վերանվանվել է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ»,
- Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի քարտուղարության գործառույթները վերապահվել են Եվրասիական զարգացման բանկին` համաձայն Հիմնադրամի մասին կանոնադրության և Հիմնադրամի այլ կիրառելի փաստաթղթերի,
- Հիմնադրամի ավանդապահի գործառույթները վերապահվել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը:
3. Արձանագրությունն ստորագրման պահից ժամանակավորապես կիրառվում է կողմերի կողմից, բացառությամբ այն կողմի, որը վերապահում է կատարել կիրառման վերաբերյալ դրույթի՝ իր նկատմամբ չկիրառվելու կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետությունը վերապահում է կատարել Արձանագրության վերաբերյալ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես չի կիրառի «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը մինչև Արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված` «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
15 դեկտեմբերի 2015 թ. ՍԴՈ-1247 |