ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2016 թվականի N 236-Ն
2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) 2015 թվականին և հետագա տարիներին ակցիզային դրոշմանիշերը կիրառությունից հանվելու դեպքերում կիրառությունից հանված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների դրոշմավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 15 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող, ներմուծող, ինչպես նաև անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ իրացնող) մոտ 2015 թվականին և հետագա տարիներին ակցիզային դրոշմանիշերի կիրառությունից հանվելու դեպքերում կիրառությունից հանված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի 1-ին կետում նշված ապրանքների մնացորդները դրոշմավորվում են կիրառության մեջ դրված ակցիզային դրոշմանիշերով (այսուհետ` նոր ակցիզային դրոշմանիշեր):
3. Սույն կարգի դրույթներին համապատասխան 2015 թվականին և հետագա տարիներին կիրառությունից հանված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները (այսուհետ՝ մնացորդներ), նոր ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման նպատակով իրացնողները դրանց իրացման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո երկու ամսվա ընթացքում գույքագրում են իրենց մոտ առկա կիրառությունից հանված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները և դրանց վերաբերյալ տեղեկանքը՝ համաձայն ձևի, ներկայացնում են իրենց հաշվառման հարկային (տարածքային) տեսչություն:
4. Հարկային մարմինը գույքագրված ապրանքների քանակի վերաբերյալ ստացված տեղեկանքի ճշտման նպատակով օրենքով սահմանված կարգով կարող է իրականացնել հսկողական միջոցառումներ:
5. Ակցիզային դրոշմանիշեր տրամադրվում են սույն կարգի 3-րդ կետին համապատասխան հարկային մարմին ներկայացված տեղեկանքում ներառված մնացորդների քանակին համապատասխան: Այն դեպքում, երբ հարկային մարմնի իրականացրած հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվում է մնացորդների այլ քանակ, ապա ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են արձանագրված քանակին համապատասխան:
6. Իրացնողներն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար իրենց հաշվառման հարկային (տարածքային) տեսչություն են ներկայացնում ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման դիմում՝ համաձայն N 2 հավելվածի:
7. Իրացնողներն ակցիզային դրոշմանիշեր կարող են ձեռք բերել իրենց հաշվառման հարկային (տարածքային) տեսչությունից՝ ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման ամբողջ արժեքը նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու դեպքում:
8. Սույն կարգով սահմանված դրոշմավորումը կատարվում է հաշվառման հարկային (տարածքային) տեսչության ներկայացուցչի մասնակցությամբ: Դրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք` նոր ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների քանակի (ինչպես նաև` ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկական օրինակ` հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում է իրացնողին և հարկ վճարողի հաշվառման հարկային (տարածքային) տեսչություն:
9. Իրացնողներն ապրանքների դրոշմավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 1269-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների դրոշմավորման կանոններին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀՀ ֆինանսների նախարարության _____________________________________հարկային
(հարկային (տարածքային) տեսչության անվանումը) |
(տարածքային) տեսչության պետին
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
________________________________________________________________
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), հասցեն)
____________________________________________________
(ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)
______ թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ______________________________-ի
(ապրանքատեսակի անվանումը) |
Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է
__________________ հաշվին՝ վճարային փաստաթղթով ____________ 20____թ., ընդամենը
_______________________________ դրամ:
(տառերով)
Հարկ վճարողի/ղեկավարի ____________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___ _____________ 20 թ.:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ
ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(հիմք՝ գույքագրման ակտ N ____ , կազմված՝ ____ ___________20__ թ.)
Գրանցման N __________________________________________________ 20__ թ.
________________________________________________________________
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), հասցեն)
________________________________________________________________
(ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)
Կազմվում է այն մասին, որ 20___ թվականի ____ ____________ -ի դրությամբ առկա են _____ թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդներ`
NN |
Ապրանքի անվանումը |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Տարայի տարողությունը |
Ապրանքային մնացորդը (շիշ, տուփ) |
Հարկ վճարողի/ղեկավարի ____________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___ _____________ 20 թ.: