Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
13 հուլիսի 2017 թվականի N 30
18. ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝
1) ամփոփել ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն.
2) հիմք ընդունելով Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվելիք Գլոբալ մրցունակության 2017-2018 թվականների զեկույցի և ծրագրի իրականացման արդյունքները` 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել միջոցառումների ծրագրի վերանայման առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 20 Երևան |
Հավելված |
