«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2004 թ. 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2004 թվականի N 1524-Ա
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղարշապատի քաղաքային համայնքում գտնվող «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող հողերից 4,0 հեկտարը հետ վերցնել և տեղափոխել հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա, որպես պատմական և մշակութային հողեր, Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի տրամադրումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու միջոցների հաշվին:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 2004 թ. նոյեմբերի 6 | 
| Հավելված | 
ԳԾԱԳԻՐ
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ
(գծագիրը չի բերվում)
 
                