ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
3 փետրվարի 2015 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի` որպես ապրանքների մասին հայտարարագիր օգտագործելու կարգի մասին հրահանգի 12-րդ կետի 12-րդ ենթակետի մեջ փոփոխություններ կատարելու մասին
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների մասին հայտարարագիր օգտագործելու կարգի մասին հրահանգի 12-րդ կետի 122 ենթակետը լրացնել «, ինչպես նաև հատուկ մաքսային ընթացակարգերը եզրափակելու նպատակով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող, եթե նախկինում այդպիսի ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևկերպման ժամանակ հայտարարագրվել են ցանկի տրամադրմամբ» բառերով:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: