ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2015 թվականի N 1192-Ն
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՈՒ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՈՒ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգը և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման ու պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 1052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1151-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` երկամսյա ժամկետում հաստատել պեստիցիդների արտադրության, պահպանման և իրացման մասին եզրակացության ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և իրացվող (այսուհետ` իրացվող) պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության գործընթացը:
2. Սույն կարգը չի տարածվում «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների վրա:
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն.
2) փորձաքննություն` պեստիցիդների և ագրոքիմիկատների խմբաքանակից վերցված նմուշների լաբորատոր փորձարկում` սահմանված չափորոշչին՝ ազդող նյութի համապատասխանության որոշման նպատակով.
3) խմբաքանակ` ցանկացած քանակությամբ` նույնանման որակական հատկանիշներ ունեցող համասեռ պեստիցիդ և ագրոքիմիկատ, որը նախատեսվում է միաժամանակյա ներմուծման կամ արտահանման համար.
4) կետային նմուշ` պեստիցիդների և ագրոքիմիկատների ոչ մեծ քանակություն, որը խմբաքանակից վերցվում է մեկ գործողության ընթացքում միացյալ նմուշի ձևավորման համար.
5) միացյալ նմուշ` մի քանի կետային նմուշներից կազմված նմուշ.
6) միջին նմուշ` միացյալ նմուշի մաս` առանձնացված` լաբորատոր փորձաքննության համար.
7) պահեստային նմուշ` իրացնողի ցանկությամբ միացյալ նմուշից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է իրացնողին.
8) իրացնող` պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող, արտահանող, արտադրող, պահպանող ու իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
9) լաբորատորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիա:
III. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
4. Պեստիցիդների և ագրոքիմիկատների նմուշառումը (այսուհետ` նմուշառում) իրականացնում է լիազորված մարմինը (այսուհետ` նմուշառու):
5. Նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպես նաև կապարակնքման նպատակով օգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաստված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից։
6. Նմուշառումը պետք է իրականացվի ընտրանքային կարգով` խմբաքանակի տարբեր մասերից:
7. Պեստիցիդների խմբաքանակից կետային նմուշները վերցվում են հետևյալ չափաքանակներով`
NN |
Խմբաքանակի տարավորված |
Կետային նմուշառման |
1. |
մինչև 50 |
3 |
2. |
51-150 |
5 |
3. |
151-400 |
8 |
4. |
401-800 |
12 |
5. |
801-1500 |
16 |
6. |
1501-3000 |
22 |
7. |
3001-5000 |
28 |
8. |
5000-ից ավելի |
30 |
8. Տարայով պահպանվող կամ փոխադրվող ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է`
1) մինչև 50 տարայի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդ տարայից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսաներորդ տարայից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից.
5) 1001-5000 տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից:
9. Կետային նմուշառումը կատարվում է ճեղքաձև նմուշառման սարքի միջոցով` հորիզոնական դիրքում գտնվող տարայի հակադիր կողմերից:
10. Առանց փաթեթավորման, շարժման մեջ գտնվող կամ շեղջով լցված ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է`
1) ագրոքիմիկատի բեռնման, բեռնաթափման կամ փաթեթավորման գործընթացների ժամանակ՝ մեխանիկական նմուշառման սարքի միջոցով կամ ձեռքով` անընդմեջ կամ հավասարաչափ դադարներով.
2) շեղջով լցված ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է ձեռքի փակվող նմուշառման սարքի միջոցով, շեղջի` առնվազն 30 սանտիմետր խորությունից, երկու հակադիր կողմերից: Ընդհանուր զանգվածից նմուշների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի 20-25 սանտիմետր: Չի թույլատրվում շեղջի գագաթից 50 սանտիմետր ցածր և շեղջի հատակից 50 սանտիմետրից բարձր նմուշառում կատարել:
11. Յուրաքանչյուր վագոնից ագրոքիմիկատի նմուշը վերցվում է կարճակոթ գոգավոր թիակով, երկու անգամ`
1) առաջին` ագրոքիմիկատի բեռնաթափման ընթացքում` վագոնի դռան բացվածքից.
2) երկրորդ` ագրոքիմիկատի բեռնաթափումից հետո.
3) վերցվում է 3-ական կետային նմուշ` վերին, միջին և ներքին շերտերից, աջ և ձախ կողմերից: Կետային նմուշները միախառնում և կազմում են միացյալ նմուշ, որից առանձնացվում է միջին նմուշը: Միջին նմուշի քանակը պետք է կազմի յուրաքանչյուր վագոնում առկա ագրոքիմիկատի քաշի 0,002 տոկոսից ոչ պակաս:
12. Ավտոմեքենաների բեռնախցիկից նմուշառումը կատարվում է`
1) մինչև 5 տոննա տարողությամբ ավտոմեքենայում առկա ագրոքիմիկատի մակերեսն անկյունագծերով բաժանվում է 7 քառակուսու, և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում է մեկ կետային նմուշ.
2) 5 տոննայից ավելի տարողությամբ ավտոմեքենայում առկա ագրոքիմիկատի մակերեսը բաժանվում է 10 քառակուսու, և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում է մեկ կետային նմուշ:
13. Յուրաքանչյուր կետային նմուշի քանակը պետք է կազմի 400 գրամից ոչ պակաս:
14. Կետային նմուշները միախառնում, կազմում են միացյալ նմուշ և համապատասխան սարքավորմամբ բաժանում միջին նմուշների` 1-2.5 կիլոգրամ քաշով:
15. Պեստիցիդների յուրաքանչյուր կետային նմուշ պետք է լինի 30 գրամից (միլիլիտրից) ոչ ավելի:
16. Փորձաքննության համար նմուշառումն իրականացվում է, նմուշները ծածկագրվում, կապարակնքվում կամ դրոշմակնքվում են, և նմուշառման ակտը ձևակերպվում է լիազորված մարմնի ներկայացուցչի կողմից` իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ։
17. Նմուշառման ընթացքում նմուշառուի կողմից կազմվում է նմուշառման մասին ակտ՝ համաձայն N 1 ձևի, որում ներառվում են`
1) նմուշառման վայրը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
2) նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը.
3) իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը, ում ներկայությամբ է իրականացվել նմուշառումը.
4) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը (ԱՏԳԱԱ-ի ծածկագիր).
5) արտադրող երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը.
6) թողարկման տարեթիվը և ամիսը, պիտանիության ժամկետը.
7) խմբաքանակը (զանգվածը կամ ծավալը).
8) միջին նմուշի և պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը (զանգվածը կամ ծավալը)։
IV. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
18. Նմուշառուն խմբաքանակից վերցրած կետային նմուշներից կազմում է միացյալ նմուշ, որից վերցվում է միջին նմուշ: Նմուշառուն կատարում է նմուշների համապատասխան ծածկագրում և կապարակնքումից կամ դրոշմակնքումից հետո` ուղեկցող նամակով դրանք ներկայացնում է լաբորատոր փորձաքննության։
19. Նմուշն ընդունում է լաբորատորիայի ներկայացուցիչը, որն ստուգում է`
1) ուղեկցող նամակի առկայությունը.
2) փաթեթավորման պահպանվածությունը.
3) ծածկագրի և կապարակնիքի կամ դրոշմակնիքի առկայությունը։
20. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշը ներկայացվել է սույն կարգի 19-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշը չի ընդունվում և վերադարձվում է գրավոր հիմնավորմամբ։
21. Լիազորված մարմինը փորձաքննության ներկայացված նմուշները հաշվառում է առանձին գրանցամատյանում՝ համաձայն N 2 ձևի։
22. Լաբորատորիան մեկօրյա ժամկետում` վերցված նմուշների փորձաքննության արդյունքների մասին կազմում է արձանագրություն՝ համաձայն N 3 ձևի, երկու օրինակից, որոնցից մեկն ուղարկում է լիազորված մարմին, իսկ երկրորդը մնում է լաբորատորիայում։
23. Փորձաքննության մասին արձանագրությունն ստորագրում են փորձաքննություն կատարողը և լաբորատորիայի ղեկավարը։ Փորձաքննության մասին արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով։
24. Լիազորված մարմինը փորձանմուշի փորձաքննության մասին արձանագրությունն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տալիս է պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացություն։
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ն Մ ՈՒ Շ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Ս Ի Ն Ա Կ Տ N ____
____ _____________ 20 թ.
_____________________________________________________________________________ ում
(վայրը, որտեղ կատարվել է նմուշառումը)
ես` _____________________________________________________________________________,
(նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը)
________________________________________________________________________________- ի
(իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
ներկայությամբ` փորձաքննության նպատակով հաստատված կարգով վերցրել եմ միջին նմուշ։
__________________________________________________________________________________
(պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը, ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը)
Արտադրող` ______________________________________________________________________
(երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը)
Թողարկման ամսաթիվը |
______________________, (ամիսը, տարեթիվը) |
պիտանիության ժամկետը _____________ |
Խմբաքանակը ___________________________________________________________________
(զանգվածը կամ ծավալը)
Միջին նմուշի քանակը ____________________________________________________________
(զանգվածը կամ ծավալը)
Պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը |
_______________________________ |
Նմուշառու ___________________ (ստորագրությունը) |
________________________ (անունը, ազգանունը) |
Իրացնող (ներկայացուցիչ) |
____________________________ |
____________________________ |
Ձև N 2
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԿԱՄ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐԻ
NN |
Պեստիցիդներ կամ ագրոքիմիկատներ ներմուծողի, արտահանողի, |
Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի |
Արտադրող |
Նմուշառման |
Նմուշի քանակը (գրամ, միլիլիտր) |
Փորձաքննության արդյունքները (արձանագրության |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ձև N 3
_______________________________________________________________________
(փորձաքննությունն իրականացնող լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
Փ Ո Ր Ձ Ա Ք Ն Ն ՈՒ Թ Յ Ա Ն Մ Ա Ս Ի Ն Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____
___ _________ 20 թ.
Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը ___________________________________
Ուղեկցող նամակի համարը, ամսաթիվը _______________________________________
Նմուշի ծածկագիրը ____________, նմուշն ստանալու ամսաթիվը ___________________
Փորձարկվող նմուշի (նմուշների) քանակը ______________________________________
Ազդող նյութի քանակի որոշման մեթոդիկան ____________________________________
_______________________________________________________________________
Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը, ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը |
Ազդող նյութը |
Արտադրող երկիրը, կազմակերպությունը |
Ցուցանիշը |
Եզրակացություն սահմանված | |
ըստ |
փաստացի` | ||||
Արձանագրությունը կազմված է __________ օրինակից:
Փորձաքննություն կատարող |
______________________ |
______________________ |
Լաբորատորիայի ղեկավար |
_____________________ |
_____________________ |
Կ.Տ.
Հավելված N 2 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _____
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու __________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
_____________________________________________________________________________
(գտնվելու վայրը կամ հասցեն)
Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը ___________________
Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը |
ԱՏԳԱԱ-ի |
Քանակը |
Թողարկման ամիսը, |
Համաձայն ____ ____________ 20 թվականի N _______ փորձաքննության մասին արձանագրության՝ ________________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:
Թույլատրվում է _______________________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը ներկրել Հայաստանի Հանրապետություն:
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ ______________ 20 թ.
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավար` |
___________________ |
______________________ |
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _____
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու __________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
_____________________________________________________________________________
(գտնվելու վայրը կամ հասցեն)
Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը ______________________________
______________________________________________________________________________
Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը |
ԱՏԳԱԱ-ի |
Քանակը |
Թողարկման ամիսը, |
Համաձայն ____ ____________ 20 թվականի N _______ փորձաքննության մասին արձանագրության՝ _________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:
Թույլատրվում է _______________________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատն արտահանել Հայաստանի Հանրապետությունից:
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ ______________ 20 թ.
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավար` |
___________________ |
______________________ |
________ __________ 20 թ.
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |