ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2015 թվականի N 1473-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում վճարված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով վճարված գումարները փոխհատուցելու նպատակով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 38,515.1 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`
1) ավելացված արժեքի հարկի գծով` 2015 թվականի ինն ամսվա գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 3 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված, սակայն Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 23,011.5 հազ. դրամ.
2) եկամտային հարկի գծով` 2015 թվականի ինն ամսվա գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 3 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված, սակայն Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների մասնակի փոխհատուցման համար` 15,503.6 հազ. դրամ:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` կազմել սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթերը` հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`
1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2015 թվականի հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա, ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.
2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`
ա. 2015 թվականի հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա, ընկերությունների կողմից եկամտային հարկի վճարների հաշվետվություններում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի հաշվարկների պատճենները.
3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):
6. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ ենթակետի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված եկամտային հարկի վճարները` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարի սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ ենթակետի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարի 61.19 տոկոսի չափով.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 17
Երևան
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | ||
բաժինը |
խումբը |
դասը |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
0.0 | |||
այդ թվում՝ |
||||
10 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
(38,515.1) | ||
այդ թվում՝ |
||||
04 |
Ընտանիքի անդամներ և զավակներ |
(38,515.1) | ||
այդ թվում՝ |
||||
01 |
Ընտանիքի անդամներ և զավակներ |
(38,515.1) | ||
այդ թվում՝ |
||||
02. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ |
(38,515.1) | |||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(38,515.1) | |||
այդ թվում՝ |
||||
Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից |
(38,515.1) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
38,515.1 | ||
այդ թվում՝ |
||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
38,515.1 | ||
այդ թվում՝ |
||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
38,515.1 | ||
այդ թվում՝ |
||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
38,515.1 | |||
ՀՀ կառավարություն |
38,515.1 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
տարի |
տարի | |||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Աանվանումը Նկարագրությունը | |||||
1011 |
ԾՏ01 | |||||
Շահառուների քանակը |
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող ընտանիքների թիվը |
(105) |
||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
(38,515.1) | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի ամիջական գործունեության արդյունքները | ||||
Ծրագրային դասիչը |
Աանվանումը Նկարագրությունը | |||
1160 |
ԱԿ504 | |||
Շահառուների քանակը |
Ծրագրով փոխհատուցում ստացող ՍՊԸ-ների թիվը |
12 |
||
Որակական |
Մշակված չէ |
X |
||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
X |
||
Գումարը (հազ. դրամ) |
X |
38,515.1 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Նվիրատվություն ստացողի անվանումը |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջե | ||||
ծրագիրը |
միջոցառումը | |||
1011 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր |
(38,515.1) | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ |
||||
ԾՏ01 |
10.04.01.02 |
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ |
(38,515.1) | |
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը | ||||
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված, անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում | ||||
1160 |
ԾՐԱԳԻՐ |
38,515.1 | ||
Հաշմանդամներին աջակցության ծրագիր |
||||
Ծրագրի նկարագրությունը |
||||
Հաշմանդամներին բժշկասոցիալական վերականգնման, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման և վերականգնողական ծառայություններ |
||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||
Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը |
||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ |
||||
ԱԿ504 |
11.01.01.01 |
50 տոկոս հաշմանդամներ ունեցող ՍՊ ընկերություններին ԱԱՀ-ի և եկամտային հարկի փաստացի վճարված գումարների փոխհատուցում |
||
Մատուցվող ծառայության նկարագրությունը |
||||
Ծառայություն մատուցողի անվանումը |
||||
38,515.1 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
2015 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄՍՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Ընկերությունների անվանումները |
2015 թվականի ինն ամիսներին ընկերության կողմից վճարված գումարները | |
ավելացված արժեքի հարկի գծով |
եկամտային հարկի գծով | ||
1. |
ՀԿՄ «Երևանի թիվ 2 ՈՒԱՁ» ՍՊԸ |
14648.2 |
2173.3 |
2. |
ՀԿՄ «Երևանի թիվ 3 ՈՒԱՁ» ՍՊԸ |
3083.4 |
2202.2 |
3. |
ՀԿՄ «Էջմիածնի ՈՒԱՁ» ՍՊԸ |
0.0 |
4217.5 |
4. |
ՀԿՄ «Արմավիրի ՈՒԱՁ» ՍՊԸ |
113.6 |
589.7 |
5. |
ՀԿՄ «Կապանի ՈՒԱՁ» ՍՊԸ |
2013.0 |
474.9 |
6. |
ՀԿՄ «Աշտարակի ՈՒԱՁ» ՍՊԸ |
0.0 |
680.2 |
7. |
ՀԿՄ «Գյումրու ՈՒԱՁ» ՍՊԸ |
120.0 |
391.0 |
8. |
ՀԿՄ «Սևանի ՈՒԱՁ» ՍՊԸ |
0.0 |
346.2 |
9. |
ՀԿՄ «Հրատարակչություն» ՍՊԸ |
2288.2 |
2272.3 |
10. |
ՀԿՄ «Վանաձորի ՈՒԱՁ» ՍՊԸ |
336.0 |
1009.9 |
11. |
ՀԿՄ «Երաժշտական կոլեկտիվներ» ՍՊԸ |
288.8 |
736.9 |
12. |
ՀԿՄ «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տուն» ՍՊԸ |
120.3 |
409.5 |
Ընդամենը |
23011.5 |
15503.6 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |