ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Այրումի քաղաքային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2010 թ. թիվ 23-Ն
ԱՅՐՈՒՄԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն.
Այրումի քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Այրումի համայնքի ավագանու 2010 թվականի նոեյմբերի 16-ի «2011 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 14-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 4-րդ մասի 1-ին կետում «համար» բառից հետո գրված «7500» թիվը փոխարինել «3750» թվով,
2) որոշման 4-րդ մասի 2-րդ կետում «համար» բառից հետո գրված «7500» թիվը փոխարինել «3750» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Այրումի քաղաքապետ` |
Գ. Եգանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|