ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2015 թվականի N 1135-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող Ազատության 21-Ա շենքի NN 13, 13-Ա, 33, 34, և 37 և Արղության փակուղի 4-րդ շենքի N 21 բնակարանները ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2015 թվականին հատկացնել 14,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) ապահովել «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության սնանկացման կառավարչի հետ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների գնման պայմանագրի կնքումը.
2) առաջարկել «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության սնանկացման կառավարչին պայմանագրերի կնքումից հետո 10-օրյա ժամկետում իրականացնել բնակարանների հանձնում-ընդունումը.
3) բնակարանները ձեռք բերելուց հետո ապահովել սույն որոշման N 4 հավելվածում նշված անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողի միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
Երևան |
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.39 աղյուսակում կատարվող լրացումը
(հազ. դրամ) |
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||
1098 |
ԾՏ 05 | |||
Շահառուների քանակը |
տրամադրվող բնակարանների թիվը |
6 |
||
Գումարը (հազ. դրամ) |
X |
14,000.0 | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
X |
|||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մասով կատարվող լրացումները
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Բաժին 2. Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
(հազ. դրամ) |
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը, խումբը, |
ՀՀ 2015 թվականի | |
1098 |
Ծրագիր |
14,000.0 | ||
Բնակարանային ապահովում | ||||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Բնակարանային ապահովման աջակցություն բնակության վայր չունեցող անօթևան անձանց, ինչպես նաև սահմանված այլ շահառուներին | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց բնակարանային ապահովմանը | ||||
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ |
||||
ԾՏ 05 |
Աջակցություն «Կանազ» ԲԲԸ-ի սեփականություն հանդիսացող շենքերի բնակիչների՝ բնակարաններով ապահովմանը |
14,000.0 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Բնակարանային ապահովման աջակցություն բնակության վայր չունեցող անօթևան անձանց, ինչպես նաև սահմանված այլ շահառուներին | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումը
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով փակագծերում) | |
քանակը |
Գումարը | |||||
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն |
14,000.0 | |||||
Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 |
14,000.0 | |||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
14,000.0 | |||||
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
14,000.0 | |||||
70121110-1 |
Շենքերի առքի ծառայություններ |
ԲԸԱՀ |
Դրամ |
14000000 |
1 |
14,000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Նվիրատվության ենթակա բնակարանների գտնվելու վայրը |
Բնակիչների ազգանունները, անունները |
Անձնագրային տվյալները |
Բնակելի տարածքի ընդհանուր մակերեսը (քառ.մ) |
Բնակելի տարածքի արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
քաղ. Երևան, Ազատության N 21 ա հասցեում գտնվող հանրակացարանի բն. 13 |
Հովհաննիսյան Ռադիկ |
AC0504112 տրված 12.12.1998 թ. 004-ի կողմից |
24.1 |
1.120.600 |
2. |
քաղ. Երևան, Ազատության N 21 ա հասցեում գտնվող հանրակացարանի բն. 13 ա |
Հովհաննիսյան Ռադիկ |
AC0504112 տրված 12.12.1998 թ. 004-ի կողմից |
19.7 |
1.829.200 |
3. |
քաղ. Երևան, Ազատության N 21 ա հասցեում գտնվող հանրակացարանի բն. 33 |
Դանիելյան Ստեփան Լևոնի |
AF0559646 տրված 09.10.2001 թ. 004-ի կողմից |
20.9 |
2.557.200 |
4. |
քաղ. Երևան, Ազատության N 21 ա հասցեում գտնվող հանրակացարանի բն. 34 |
Ասատրյան Վիկտոր Արշակի |
AM0285111տրված 03.05.2011 թ. 004-ի կողմից |
13.1 |
1.120.600 |
5. |
քաղ. Երևան, Ազատության N 21 ա հասցեում գտնվող հանրակացարանի բն. 37 |
Ֆերոյան Զոյա Հակոբի |
AK0593014 տրված 12.08.2010 թ. 004-ի կողմից |
47.2 |
4.064.200 |
6. |
քաղ. Երևան, Արղության փակուղի 4, բն. 21 |
Ավագյան Հովսեփ Գրիշայի |
000538074, տրված 06.03.2013 թ. 004-ի կողմից |
42 |
3.308.200 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |