Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
13 ապրիլի 2017 թվականի N 15
10. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» ՓԱԿ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին» փոխըմբռնման հուշագրին` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն արձանագրային որոշման 1-ին կետում նշված փոխըմբռնման հուշագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 21 Երևան |
Հավելված |
