ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2015 թվականի N 41-Ա
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին, 68-րդ հոդվածի 7-րդ կետին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերում գործող առողջապահական գործունեություն ծավալող պետական փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել սույն որոշման N 1 հավելվածում նշված շենքերն ու շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել կազմակերպության գտնվելու վայրի մարզպետարանների աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերությունների կանոնադրական կապիտալները:
2. Ընկերությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ)` փոխանցման ակտի հիման վրա:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված` առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Սահմանել ՊՈԱԿ-ների գործունեության հիմնական առարկան, նպատակները և ձեռնարկատիրական գործունեության տեսակները` համաձայն N 2 հավելվածի:
5. Սահմանել, որ`
1) ընկերությունների սեփականությունը հանդիսացող գույքը, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածում նշված շենքերի ու շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված ՊՈԱԿ-ներին.
2) սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքերը և շինություններն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են սույն որոշման N 1 հավելվածում նշված ՊՈԱԿ-ներին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
6. Սույն որոշման N 1 հավելվածում նշված ՊՈԱԿ-ների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել կազմակերպության գտնվելու վայրի մարզպետներին:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել սույն որոշման N 1 հավելվածում նշված ՊՈԱԿ-ների կանոնադրությունները, փոխանցման ակտերն ու սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով նրանց հանձնվող գույքի կազմը.
2) սույն որոշման N 1 հավելվածում նշված ՊՈԱԿ-ների կանոնադրությունների հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՊՈԱԿ-ների պետական գրանցումը, սահմանելով, որ դրանք, ինչպես նաև որոշման 1-ին կետի համաձայն առանձնացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա են իրականացման ընկերությունների միջոցների հաշվին.
3) սույն որոշման N 1 հավելվածում նշված ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել ՊՈԱԿ-ների միջոցների հաշվին.
4) ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ընկերությունների կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած շահութաբաժինների գծով սույն որոշման ընդունման օրվա դրությամբ առկա պարտավորությունների կատարումը` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պարտավորությունների մնացորդի վերջնական մեծությունը (պարտավորության մարման օրվա դրությամբ) ճշտելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.
5) ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ընկերությունների կողմից 2015 թվականի ընթացքում (մինչև վերակազմակերպումը) իրականացված գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ շահութաբաժինների գծով հնարավոր պարտավորությունների կատարումը:
(7-րդ կետը փոփ. 04.06.15 N 593-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 41-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում գործող առողջապահական գործունեություն ծավալող պետական փակ բաժնետիրական ընկերություններին սեփականության իրավունքով պատկանող ԵՎ ակտիվների կազմից առանձնացվող շենք-շինություններԻ ՈՒ վերակազմակերպվելիք փակ բաժնետիրական ընկերությունների
Գեղարքունիք |
|||||||
Տավուշ |
|||||||
|
|||||||
Վայոց ձոր |
|||||||
Սյունիք |
|||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 41-Ա որոշման |
Վերակազմակերպվելիք ՊՈԱԿ-ների գործունեության հիմնական առարկան, նպատակները ԵՎ ձեռնարկատիրական գործունեության տեսակները
Կոտայք |
||||
Գեղարքունիք |
|
բնակչության առողջության պահպանում, բարելավում, առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում |
բժշկական օգնություն և սպասարկում | |
«Վարդաձորի ԱԱՊԿ» ՊՈԱԿ | ||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |