ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
8 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 145 |
քաղ. Մոսկվա |
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդի քննարկմանը:
2. Հանձնաժողովի կոլեգիայի տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ. Ն. Կորեշկովին՝ ապահովել Հանձնաժողովի կոլեգիայի՝ «Միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում կատարվող փոփոխությունների ժամկետների պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների կառավարություններ ծանուցելու մասին» որոշման նախագծի պատրաստումը՝ հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում կատարվող փոփոխությունների ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքներով Միության անդամ պետությունների որոշումները Հանձնաժողովին ներկայացնելու ժամկետները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում կատարվող փոփոխությունների նախագծով, և ներկայացնել այն Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի մասին» հիմնադրույթի 3-րդ կետի երկրորդ պարբերության իրագործման նպատակներով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» հիմնադրույթի 3-րդ կետի իններորդ պարբերությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2014 թվականի հոկտեմբերի 1-ի «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու պլանի մասին» թիվ 79 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
