Գլխավոր տեղեկություն
Համար
N 1035-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2010 թվականի N 1035-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԿՈՒՄԱՅՐԻ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հայ Կաթողիկե եկեղեցու կառուցման նպատակով Արքեպիսկոպոս Ադանայի Հայոց, Առաջնորդ Կաթողիկե Հայոց, Հայաստանի, Արցախի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայր Նշան Կարաքէհէեանի միջնորդությունը և ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Թույլատրել Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի N 45 հասցեում գտնվող, պատմության և մշակույթի տեղական նշանակության հուշարձան հանդիսացող տան հատվածի` համաձայն N 1 հավելվածի, սահմանված կարգով տեղափոխումը Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող` Գյումրի քաղաքի Մայակովսկու N 86 և Աթարբեկյան N 80ա հասցեների տարածք՝ համաձայն N 2 հավելվածի, այն վերականգնելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 21 
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 19-ի N 1035-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԿՈՒՄԱՅՐԻ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 19-ի N 1035-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԿՈՒՄԱՅՐԻ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 45 ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան