«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
7 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 1997 թ. N 494
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Պոլիվինիլացետատ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 194 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 5-րդ կետում «հոկտեմբերի 15-ի» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15-ի» բառերով.
բ) որոշման 7-րդ կետի «գ» ենթակետում «1997 թվականի նոյեմբերի 15-ը» բառերը փոխարինել «1998 թվականի փետրվարի 15-ը» բառերով.
գ) որոշման 8-րդ կետում «հոկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15-ը» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 199 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 30-ի N 312 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետում «հոկտեմբերի 15-ի» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15֊ի» բառերով.
բ) որոշման 6-րդ կետի «դ» ենթակետում «1997 թվականի նոյեմբերի 15-ը» բառերը փոխարինել «1998 թվականի փետրվարի 15-ը» բառերով.
գ) որոշման 7-րդ կետում «հոկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15-ը» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Մարս» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 203 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 5-րդ կետում «1997 թվականի սեպտեմբերի 15-ի» բառերը փոխարինել «1998 թվականի փետրվարի 15-ի» բառերով.
բ) որոշման 7-րդ կետի «գ» ենթակետում «1997 թվականի հոկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «1998 թվականի մարտի 15-ը» բառերով.
գ) որոշման 8-րդ կետում «1997 թվականի սեպտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «1998 թվականի փետրվարի 15-ը» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Արմենիա» հյուրանոցային համալիր» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 205 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 30-ի N 312 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետում «սեպտեմբերի 30-ի» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15-ի» բառերով.
բ) որոշման 6-րդ կետի «գ» ենթակետում «1997 թվականի հոկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «1998 թվականի փետրվարի 15-ը» բառերով.
գ) որոշման 7-րդ կետում «սեպտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15-ը» բառերով։
5. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում 1997 թվականի նոյեմբերի 7-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |