040.0166.22.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2002 թվականի N 166
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով և ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի բնագավառի փակ բաժնետիրական ընկերությունների (ցանկը կցվում է)՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել հետևյալ պաշտոնատար անձանց՝ յուրաքանչյուրին՝ քվեարկող բաժնետոմսերի ընդհանուր թվի մեկ հինգերորդի չափով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարար
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
3. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող բարեփոխումների համակարգման և դրա գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծել խորհուրդ հետևյալ կազմով՝
Ա. Մարգարյան |
- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) | |
Վ. Խաչատրյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար | |
Դ. Հարությունյան |
- ՀՀ արդարադատության նախարար | |
Ա. Մովսիսյան |
- ՀՀ էներգետիկայի նախարար | |
Վ. Մովսեսյան |
- ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
4. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող բարեփոխումները համակարգող և դրա գործունեության արդյունավետությունը բարձրացնող խորհրդին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կառավարման բարեփոխումների ծրագիրը։
5. Լուծարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչությունը։
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչության լուծարման գործընթացը:
7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչության լուծարման գործ-ընթացի ավարտից հետո մնացած գույքը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը։
8. Ուժը կորցրած ճանաչել՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչության կարգավիճակի մասին» N 393 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 459 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնները հաստատելու մասին» N 14 որոշման 1-ին կետը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում մասնագիտական որակավորման լիցենզավորման (հավաստագրման) կարգը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում մասնագիտական որակավորման լիցենզիա (հավաստագիր) պահանջող աշխատանքների ու մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» N 414 որոշումը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Բնական գազից և ջերմային էներգիայից օգտվելու կանոնները հաստատելու մասին» N 529 որոշման 1-ին և 2-րդ կետերը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության
1. Ընդհանուր դրույթներ
1.1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև՝ ընկերություն) ստեղծվել է վերակազմակերպման եղանակով՝ «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունները «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու և այն վերանվանելու միջոցով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի կառավարման բարելավման միջոցառումների մասին» N 152 որոշման: Ընկերությունը «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց» և «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդն է։
1.2. Ընկերությունն առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետիրական պարտավորական իրավունքը հավաստող որոշակի թվով բաժնետոմսերի:
1.3. Ընկերության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) և դադարում լուծարման ավարտի (լուծարման պետական գրանցում) պահից:
1.4. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (այսուհետև՝ օրենսգիրք), «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև՝ օրենք), «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ընկերությանը տրված գործունեության լիցենզիայով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.5. Բաժնետերերի և ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են օրենսգրքով, օրենքով և սույն կանոնադրությամբ:
1.6. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:
Ընկերությունը պատասխանատու չէ բաժնետիրոջ պարտավորությունների համար:
Ընկերության բաժնետերն ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում, այլ իրեն պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում է ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
1.7. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության և համայնքների պարտավորությունների համար:
1.8. Ընկերությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իր ֆիրմային անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն, անգլերեն գրառումներով), դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ:
1.9. Ընկերության ֆիրմային անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն
հայերեն կրճատ՝ «Հայէլցանց» ՓԲԸ
ռուսերեն լրիվ՝ Закрытое акционерное общество "Армянские электросети"
ռուսերեն կրճատ՝ ЗАО "Армэлсети"
անգլերեն լրիվ՝ "Armenian Electric Networks" Closed Joint-Stock Company
անգլերեն կրճատ՝ "ArmElNet" CJSC
1.10. Ընկերության գտնվելու վայրը և փոստային հասցեն է՝ 375025, քաղ. Երևան, Մյասնիկյան 5/1։
2. Ընկերության գործունեության առարկան եվ նպատակը
2.1. Ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեության իրականացմամբ շահույթի ստացումն է։
2.2. Ընկերության գործունեության հիմնական տեսակն Էլեկտրական էներգիայի բաշխումն է։
Նշված գործունեությունը պետք է համապատասխանի «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի պահանջներին։
2.3. Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն:
Ընկերությունն օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ լիցենզիա ստանալու պահից կամ դրանում նշված ժամկետում: Եթե լիցենզիայի պայմաններով նախատեսված է, որ ընկերությունը, բացի լիցենզավորվող գործունեությունից, չի կարող զբաղվել այլ գործունեությամբ, կամ սահմանափակումներ են դրվում գործունեության առանձին տեսակներով զբաղվելու վրա, ապա ընկերությունը լիցենզիայի գործողության ժամկետում իրավունք չունի զբաղվելու այլ գործունեությամբ՝ բացառությամբ լիցենզիայով չարգելված գործունեության:
3. Ընկերության իրավական վիճակը, իրավունքներն ու պարտականությունները
3.1. Ընկերությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
3.2. Ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով անձանց առաջարկելու այլ կերպ ձեռք բերել դրանք:
3.3. Ընկերությունը կարող է լինել այլ ընկերության (այդ թվում՝ դուստր, կախյալ) ու ընկերակցության հիմնադիր (մասնակից)՝ բացառությամբ օրենսգրքով, օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:
Օտարերկրյա պետություններում դուստր կամ կախյալ ընկերությունները հիմնադրվում են դրանց գտնվելու վայրին, երկրի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
3.4. Ընկերությունն իրավունք ունի սույն կանոնադրության դրույթների, օրենսգրքի, օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր և ներկայացուցչություններ)՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների տարածքում:
Ընկերությունը կարող է ստեղծել հիմնարկներ:
Ընկերության առանձնացված ստորաբաժանումներն ու հիմնարկներն իրավաբանական անձինք չեն և գործում են ընկերության կողմից հաստատված կանոնադրության հիման վրա, իսկ դրանց ղեկավարները՝ ընկերության լիազորագրի հիման վրա:
3.5. Ընկերությունն իրավունք ունի՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերելու գույք, այդ թվում՝ արժեթղթեր, տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու դրանք ու դրանցից ստացած եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը,
բ) ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ ինչպես Հայաստանի Հանրապետության արժույթով, այնպես էլ՝ արտարժույթով,
գ) ինքնուրույն կազմավորելու իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում ու այլ պետություններում ստանալու բանկային և այլ առևտրային վարկեր, այդ թվում՝ արտարժույթով,
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկելու և տեղաբաշխելու արժեթղթեր,
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ,
զ) ինքնուրույն պլանավորելու իր գործունեությունը, որոշելու թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալները, գները՝ բացառությամբ սույն կանոնադրության 2.2-րդ կետում նշված գործունեության տեսակի,
է) ձեռք բերելու իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասը,
ը) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3.6. Ընկերությունը պարտավոր է՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն,
բ) աշխատանքային պայմանագրեր կնքել ընկերության աշխատողների հետ,
գ) օրենքով սահմանված կարգով և դեպքերում հայտարարել իր սնանկության մասին,
դ) ապահովել ընկերության փաստաթղթերի (ընկերության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հավաստող փաստաթղթեր, ընկերության ներքին փաստաթղթեր, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների կանոնադրություններ, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը,
ե) կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորություններ:
4. Ընկերության գույքը
4.1. Ընկերության գույքը կազմում են`
ա) բաժնետիրոջ դրամական և այլ գույքային ներդրումները,
բ) բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ու վարկատուների վարկերը,
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ:
5. Ընկերության կանոնադրական կապիտալը
5.1. Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող՝ ընկերության գույքի նվազագույն չափը և կազմված է բաժնետիրոջ ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից:
5.2. Ընկերության կանոնադրական կապիտալը 1879410000 (մեկ միլիարդ ութ հարյուր յոթանասունինը միլիոն չորս հարյուր տասը հազար) դրամ է, որը կազմում է 187941 (հարյուր ութսունյոթ հազար ինը հարյուր քառասունմեկ) հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս։ Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 10000 (տասը հազար) դրամ է:
Բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխված են, պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, վճարված են նրա կողմից և կառավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ու նրա լիազորած մարմնի կողմից:
5.3. Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ՝ կանոնադրական կապիտալի 15 տոկոսի չափով։
5.4. Ընկերությունը կարող է կանոնադրական կապիտալի չափը փոխել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (այսուհետև՝ ժողով) որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումից հետո պետական ռեգիստրում իրավաբանական անձանց՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցման պահից:
5.4.1. Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը
Ընկերության կանոնադրական կապիտալը կարող է ավելացվել ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսերը տեղաբաշխելու միջոցով, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը լրիվ իրացված և վճարված են:
Ընկերությունն իր ամենամյա գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո կարող է տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը՝
ա) շահույթի մի մասը փոխանցելով կանոնադրական կապիտալ,
բ) կանոնադրական կապիտալի, պահուստային կապիտալի և արտոնյալ բաժնետոմսերի լուծարային ու անվանական արժեքների տարբերության ընդհանուր գումարը գերազանցող գույքը (զուտ ակտիվները) կամ դրա մի մասը փոխանցելով կանոնադրական կապիտալ։
Ընկերությունը բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով չի կարող կանոնադրական կապիտալն ավելացնել ավելի, քան ժողովի հաստատած վերջին հաշվեկշռում կամ վերջին աուդիտի արդյունքներով սահմանված զուտ ակտիվների արժեքն է։
5.4.2. Կանոնադրական կապիտալի նվազեցումը
Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է նվազեցվել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ կամ բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ, այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ:
Ընկերությունն իրավունք չունի նվազեցնելու կանոնադրական կապիտալը, եթե դրա հետևանքով դրա չափն ավելի կփոքրանա օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ընկերության նվազագույն կանոնադրական կապիտալից:
5.5. Թույլատրվում է ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել օրենքով սահմանված կարգով բոլոր պարտատերերին տեղեկացվելուց հետո: Այդ դեպքում ընկերության պարտատերերն իրավունք ունեն պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, վաղաժամկետ կատարում կամ դադարեցում, ինչպես նաև վնասների հատուցում:
6. Բաժնետոմսեր եվ այլ արժեթղթեր
6.1. Ընկերությունը կարող է տեղաբաշխել բաժնետոմսեր, պարտատոմսեր, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ արժեթղթեր:
6.2. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխելու հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
Ընկերության բոլոր բաժնետոմսերն անվանական են:
6.3. Ժողովի որոշմամբ ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխել փաստաթղթային (տպագրական եղանակով պատրաստված) կամ ոչ փաստաթղթային ձևերի անվանական բաժնետոմսեր ու պարտատոմսեր: Ընդ որում, բաժնետոմսերի թողարկման փաստաթղթային ձևը բաժնետոմսերի հավաստագիրն է:
6.4. Բաժնետիրոջ կողմից բաժնետոմսերի արժեքի վճարումից և ընկերության պետական գրանցումից հետո ընկերությունը բաժնետիրոջ բաժնետոմսերը պետք է գրանցի օրենքով սահմանված կարգով:
Բաժնետոմսերի հավաստագիրը (սերտիֆիկատ) անվանական արժեթուղթ է, որը հավաստում է դրա սեփականատիրոջ կողմից տվյալ ընկերության որոշակի տեսակի և թվի բաժնետոմսերի սեփականության իրավունքը:
Հասարակ (սովորական) բաժնետոմսերի համար բաժնետիրոջը տրվում են հավաստագրեր: Դրանք տրվում են լրիվ վճարված բաժնետոմսերի համար:
Հավաստագիրը տալու, այն փոխարինելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:
Հավաստագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:
6.5. Բաժնետոմսն անբաժանելի է: Եթե 2 և ավելի անձինք մեկ բաժնետոմսի սեփականատեր են, ապա նրանք համարվում են մեկ բաժնետեր:
6.6. Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան դրանց տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:
Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով, ինչպես նաև դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներով:
Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, ձեռքբերման ժամանակ վճարվում են լրիվ արժեքով:
Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց հիմնադիրների կողմից վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է հիմնադիրների միջև համաձայնեցմամբ, իսկ բաժնետոմսերի և այլ արժեթղթերի լրացուցիչ տեղաբաշխման դեպքում՝ ընկերության խորհրդի որոշմամբ, օրենքով սահմանված կարգով և ենթակա է անկախ փորձագիտական վերստուգման (աուդիտի):
6.7. Ընկերությունն իրավունք ունի թողարկելու պարտատոմսեր՝ կանոնադրական կապիտալի չափը չգերազանցող գումարով:
7. Ընկերության շահութաբաժինների վճարման կարգը
7.1. Ընկերությունն իրավունք ունի հայտարարելու (որոշում ընդունելու) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին։
Շահութաբաժինները վճարվում են ընկերության զուտ շահույթից (կուտակված շահույթից)։
Շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից՝ խորհրդի ներկայացմամբ՝ հիմնադրի կողմից սահմանված կարգով։
Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող պակաս լինել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից։
7.2. Ընկերությունն իրավունք չունի հայտարարելու տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարման մասին, եթե՝
ա) լրիվ չի վճարվել ընկերության կանոնադրական կապիտալը,
բ) շահութաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման պահի դրությամբ ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկություն) հայտանիշներին, կամ նշված հայտանիշներն ի հայտ կգան շահութաբաժինների վճարման հետևանքով,
գ) ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է ընկերության կանոնադրական կապիտալից կամ կպակասի շահութաբաժինների վճարման հետևանքով,
դ) ընկերությունը հետ չի գնել բոլոր բաժնետոմսերը՝ օրենքի 58-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
8. Հաշվապահական հաշվառումը եվ ֆինանսական հաշվետվությունը
8.1. Ընկերությունն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:
Ընկերության գլխավոր տնօրենը պատասխանատվություն է կրում ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև ընկերության բաժնետերերին, պարտատերերին և մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցներին ընկերության մասին տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և կանոնադրությանը համապատասխան:
8.2. Տարեկան ժողովի հաստատմանը ներկայացվող տարեկան հաշվետվության, տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի հավաստիությունը պետք է հաստատվի ընկերության վերստուգող հանձնաժողովի եզրակացությամբ: Նախքան նշված փաստաթղթերի հրապարակումը պետք է դրանք ստուգվեն, և դրանց հավաստիությունը պետք է հաստատվի ընկերության և ընկերության բաժնետերերի հետ ընդհանուր գույքային շահեր չունեցող աուդիտն իրականացնող անձի կողմից:
8.3. Ընկերության տարեկան հաշվետվությունը ենթակա է խորհրդի կողմից նախնական հաստատման՝ տարեկան ժողովի գումարման օրվանից առնվազն 30 օր առաջ:
9. Բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները
9.1. Ընկերության յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմս իր սեփականատերը հանդիսացող բաժնետիրոջը տալիս է միևնույն իրավունքները:
Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը, օրենքի և ընկերության կանոնադրության համաձայն, իրավունք ունի՝
ա) մասնակցելու ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,
բ) մասնակցելու ընկերության կառավարմանը,
գ) ստանալու շահութաբաժիններ՝ ընկերության գործունեությունից առաջացած շահույթից,
դ) առաջնահերթ կարգով ձեռք բերելու ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում,
ե) ստանալու ընկերության գործունեության մասին ցանկացած տեղեկատվություն, գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում՝ ծանոթանալու հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, հաշվապահական գրքերին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը,
զ) ժողովում հանդես գալու առաջարկություններով,
է) ժողովում քվեարկելու իրեն պատկանող լրիվ վճարված բաժնետոմսերի ձայների չափով,
ը) դիմելու դատարան՝ ժողովի կողմից ընդունված ու գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով,
թ) ընկերության լուծարման դեպքում ստանալու պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած ընկերության գույքի իրեն հասանելիք մասը կամ դրա արժեքը,
ժ) ընկերության միջոցների հաշվին ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում անվճար ստանալու համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսեր,
ժա) օգտվելու ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
9.2. Ընկերության բաժնետերն իրավունք ունի իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերն օտարելու՝ մասնավորեցումը (ապապետականացումը) կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
9.3. Ընկերության բաժնետոմսերի գրավի և հետագայում գրավառուի կողմից դրանց վրա բռնագանձման տարածման դեպքում կիրառվում են սույն կանոնադրության 9.2-րդ կետի պահանջները:
9.4. Հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերին չի կարող տրամադրվել նրանց պատկանող հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքից և թվից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք: Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարումներն ընկերության կողմից չեն երաշխավորվում:
9.5. Բաժնետերերը պարտավոր են չհրապարակել ընկերության գործունեության մասին գաղտնի տեղեկություններ:
10. Ընկերության կառավարման մարմինները
10.1. Ընկերության կառավարման մարմիններն են՝
ա) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը, որի իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման հետևյալ մարմիններին (լիազորված մարմիններին)՝ քվեարկող բաժնետոմսերի հետևյալ համամասնությամբ՝
Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ 20 տոկոս,
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար՝ 20 տոկոս,
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար՝ 20 տոկոս,
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար՝ 20 տոկոս,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարար՝
20 տոկոս.
բ) խորհուրդը.
գ) գործադիր մարմինը:
11. Ժողովը
11.1. Ժողովն ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:
Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել տարեկան ժողով: Առաջին տարեկան ժողովը գումարվում է առաջին ֆինանսական տարվա ավարտից հետո:
Տարեկան ժողովը գումարվում է ընկերության հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո` 6 ամսվա ընթացքում:
Տարեկան ժողովից բացի, գումարվող ժողովները համարվում են արտահերթ: Արտահերթ ժողովները գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար:
Ժողովի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և կարգը, ինչպես նաև բաժնետերերին ժողովի անցկացման մասին ծանուցման կարգը, բաժնետերերին տրամադրվող նյութերի ցանկը սահմանում է խորհուրդը՝ օրենքով սահմանված կարգով:
11.2. Ժողովի իրավասությունները
11.2.1. Ժողովի իրավասություններն են՝
ա) կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը, կանոնադրության հաստատումը՝ նոր խմբագրությամբ.
բ) ընկերության վերակազմակերպումը.
գ) ընկերության լուծարումը.
դ) ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը.
ե) խորհրդի թվակազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Խորհրդի թվակազմի հաստատման և խորհրդի անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ժողովում կարող է քննարկվել, եթե այն որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.
զ) հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.
է) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալի չափի ավելացումը.
ը) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի ընդհանուր թվի կրճատման նպատակով ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը.
թ) ընկերության կոլեգիալ գործադիր մարմնի ձևավորումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
ժ) ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրության հարցը կարող է քննարկվել արտահերթ ժողովում, եթե այն ընդունել է որոշում ընկերության վերստուգող հանձնաժողովի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.
ժա) ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը.
ժբ) ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվե-կշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների ու վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը: Նշված հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Եթե սահմանված ժամկետում տարեկան ժողովը չի գումարվել, ապա արտահերթ ժողով կարող է հրավիրվել միայն ընկերության լուծարման կամ սույն ենթակետում նշված հարցերը քննարկելու համար: Նշված հարցերով հրավիրված արտահերթ ժողովում չեն կարող քննարկվել այլ հարցեր՝ բացառությամբ սույն ենթակետում նշված հարցերի մասին ընդունված որոշումներով պայմանավորված կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքերի.
ժգ) ժողովի վարման կարգը.
ժդ) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.
ժե) ընկերության կողմից բաժնետերերին տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշումը՝ ներառյալ զանգվածային լրատվության համապատասխան միջոցի ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի նաև հրապարակային հայտարարության ձևով.
ժզ) բաժնետոմսերի համախմբումը (կոնսոլիդացիա), բաժանումը.
ժէ) գործարքների կնքման մասին որոշման ընդունումը՝ օրենքի 64-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.
ժը) գործարքների կնքման մասին որոշման ընդունումը՝ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում.
ժթ) ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը՝ օրենքով նախատեսված դեպքերում.
ի) ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց (խորհրդի նախագահ, խորհրդի անդամներ, գլխավոր տնօրեն և վարչություն) աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը.
իա) դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը.
իբ) դուստր և կախյալ ընկերություններին մասնակցությունը։
11.2.2. Սույն կանոնադրության 11.2.1-ին կետի «ա», «բ», «գ» և «ը» ենթակետերում նշված հարցերը մնում են Հայաստանի Հանրապետության կառավարության բացառիկ իրավունքի ներքո, մնացած բոլոր հարցերի մասին որոշումներն ընդունվում են ժողովի կողմից:
11.2.3. Ժողովն իրավունք չունի քննարկելու և ընդունելու որոշումներ այն հարցերի մասին, որոնք կանոնադրությամբ չեն սահմանվել որպես նրա իրավասություն:
11.3. Ժողովի որոշումները
11.3.1. Ժողովում ձայնի իրավունքից օգտվում են ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը:
11.3.2. Ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող՝ քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի (լիազորված մարմինների) ձայների պարզ մեծամասնությամբ՝ բացառությամբ սույն կանոնադրությամբ և օրենքով սահմանված դեպքերի:
11.3.3. Սույն կանոնադրության 11.2.1-ին կետի «թ», «ժե», «ժզ», «ժէ», «ժը» և «ժթ» ենթակետերում նշված հարցերի մասին որոշումներն ընդունում է ժողովը՝ միայն խորհրդի ներկայացմամբ:
11.3.4. Սույն կանոնադրության 11.2.1-ին կետի «դ», «զ» և «ժը» ենթակետերում նշված հարցերի մասին որոշումներն ընդունում է ժողովը՝ դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով:
11.3.5. Ժողովի վարման կարգի մասին որոշումներ ընդունելու կարգը սահմանվում է ժողովի հաստատած ներքին փաստաթղթերով:
11.3.6. Ժողովն իրավունք չունի փոփոխելու ժողովի օրակարգը, ինչպես նաև ընդունելու որոշումներ օրակարգում չընդգրկված հարցերի մասին:
11.4. Ժողովի հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով) ընդունվող որոշումները
11.4.1. Ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով: Տարեկան ժողովը, ինչպես նաև սույն կանոնադրության 11.2.1-ին կետի «ժբ» ենթակետով սահմանված դեպքում հրավիրված արտահերթ ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով:
11.4.2. Հեռակա կարգով քվեարկությամբ ընդունված ժողովի որոշումն օրինական ուժ ունի, եթե քվեարկությանը մասնակցել է ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կեսից ավելին:
11.4.3. Հեռակա կարգով քվեարկության (հարցման) ժամանակ քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին (լիազորված մարմիններ)` լրացրած քվեաթերթիկների՝ ընկերության կողմից ընդունումն ավարտվելու օրվանից առնվազն 30 օր առաջ:
11.5. Ժողովին մասնակցելու իրավունքը
11.5.1. Ժողովին մասնակցելու իրավունք ունեն`
ա) ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատեր (լիազորված մարմիններ) հանդիսացող բաժնետերերը՝ իրենց պատկանող բաժնետոմսերի թվին և անվանական արժեքին համապատասխան ձայների թվով.
բ) ընկերության բաժնետեր չհանդիսացող խորհրդի և գործադիր մարմնի անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.
գ) ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամները.
դ) ընկերության աուդիտն իրականացնող անձը (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ժողովի նյութերում):
11.6. Ժողովի գումարման մասին ծանուցումը
11.6.1. Խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ լիազորված մարմինները ժողովի գումարման մասին ծանուցվում են նրանց համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:
Ժողովի գումարման մասին ծանուցման ձևը սահմանվում է ժողովի որոշմամբ:
11.6.2. Ժողովի գումարման մասին բաժնետերերին (լիազորված մարմիններ) ծանուցման ժամկետը սահմանվում է ժողովի գումարման օրվանից առնվազն 10 օր առաջ:
11.6.3. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`
ա) ընկերության ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.
բ) ժողովի գումարման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.
դ) ժողովում քննարկվող հարցերի մասին տեղեկություններին և նյութերին (որոնք պետք է ներկայացվեն ժողովի նախապատրաստման ընթացքում) բաժնետերերի (լիազորված մարմինների) ծանոթանալու կարգը։
11.6.4. տարեկան ժողովի նախապատրաստման ընթացքում բաժնետերերին (լիազորված մարմիններին) ներկայացվելիք տեղեկությունները և նյութերը ներառում են`
ա) ընկերության տարեկան հաշվետվությունը.
բ) ընկերության վերստուգող հանձնաժողովի և ընկերության աուդիտն իրականացնող անձի եզրակացությունն ընկերության տարեկան ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին.
գ) տեղեկություններ խորհրդում և վերստուգող հանձնաժողովում առաջադրվող թեկնածուների մասին (վերընտրության հարցի քննարկման դեպքում).
դ) սույն կանոնադրության փոփոխությունների և լրացումների նախագիծը կամ կանոնադրության նախագիծը՝ նոր խմբագրությամբ:
Օրենքով և այլ իրավական ակտերով կարող է սահմանվել նաև ժողովի նախապատրաստման ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք այլ տեղեկությունների լրացուցիչ ցանկ:
11.7. Ժողովի նախապատրաստումը
11.7.1. Ժողովի նախապատրաստման ընթացքում խորհուրդը որոշում է`
ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
բ) ժողովի օրակարգը.
գ) Ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու կարգը.
դ) ժողովի նախապատրաստման ընթացքում տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկը:
11.8. Արտահերթ ժողովը
11.8.1. Արտահերթ ժողովը գումարվում է խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, ընկերության գործադիր մարմնի, վերստուգող հանձնաժողովի, ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ լիազորված մարմիններից յուրաքանչյուրի պահանջով:
Արտահերթ ժողովի գումարման մասին խորհրդի որոշմամբ սահմանվում է արտահերթ ժողովի գումարման ձևը` համատեղ ներկայությամբ կամ հեռակա կարգով քվեարկության միջոցով: Խորհուրդը չի կարող իր որոշմամբ փոխել ժողովի գումարման ձևը, եթե սույն կետում նշված արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջը բովանդակում է ցուցում ժողովի գումարման ձևի մասին:
Արտահերթ ժողովի` հեռակա կարգով քվեարկությամբ գումարման մասին խորհրդի որոշմամբ պետք է սահմանվեն`
ա) քվեաթերթիկի ձևը և բովանդակությունը.
բ) ընկերության բաժնետերերին տրամադրվող քվեաթերթիկները, տեղեկությունները և նյութերն առաքելու տարին, ամիսը, ամսաթիվը.
գ) բաժնետերերի կողմից լրացված քվեաթերթիկներն ընկերության կողմից ընդունվելու վերջին ժամկետի տարին, ամիսը, ամսաթիվը:
Արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացված պահանջի առկայության դեպքում խորհուրդը պետք է արտահերթ ժողովը գումարի պահանջը ներկայացվելու օրվանից 45 օրվա ընթացքում:
11.8.2. Արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացված պահանջում պետք է ձևակերպված լինեն այն հարցերը, որոնք առաջարկվում են ընդգրկել ժողովի օրակարգում, և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը:
Խորհուրդն իրավունք չունի փոփոխություններ կատարելու արտահերթ ժողովի առաջարկվող օրակարգում, ինչպես նաև փոփոխելու օրակարգի՝ քննարկման ենթակա հարցերի առաջարկվող ձևակերպումները՝ բացառությամբ այն դեպքի, երբ առաջարկվող օրակարգի հարցերը սույն կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ժողովի իրավասության առարկա:
11.8.3. Արտահերթ ժողովի գումարման կամ արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումը պետք է ընդունվի պահանջը ներկայացվելու օրվանից՝ 10 օրվա ընթացքում:
Խորհուրդը կարող է արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին որոշում ընդունել միայն այն դեպքում, եթե`
ա) խախտվել է արտահերթ ժողովի գումարման պահանջը ներկայացնելու կարգը.
բ) արտահերթ ժողովի օրակարգի հարցերից ոչ մեկը չի վերաբերում սույն կանոնադրությամբ սահմանված Ժողովի իրավասությանը.
գ) ժողովի օրակարգում ընդգրկելու համար առաջարկված հարցը չի համապատասխանում օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին:
11.8.4. Արտահերթ ժողովի գումարման կամ դրա գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումը՝ դրա ընդունման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում է պահանջը ներկայացրած անձանց։
Արտահերթ ժողովի գումարման կամ արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
11.8.5. Եթե խորհուրդը 11.8.3-րդ կետով սահմանված ժամկետում արտահերթ ժողովի գումարման մասին որոշում չի ընդունում կամ ընդունում է դրա գումարումը մերժելու մասին որոշում, ապա արտահերթ ժողովը կարող են գումարել ժողովի գումարման մասին պահանջը ներկայացրած անձինք:
Նշված դեպքերում արտահերթ ժողովը կարող է ընդունել որոշում ժողովի գումարման հետ կապված ծախսերն ընկերության միջոցների հաշվին փոխհատուցելու մասին։
11.9. Ժողովի քվորումը
11.9.1. Ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են ընկերության բաժնետերերը (լիազորված մարմինները), որոնք համատեղ տիրապետում են ընկերության տեղաբաշխված՝ քվեարկող բաժնետոմսերի 50 տոկոսից ավելիին։
Եթե ժողովը տևում է մեկ օրվանից ավելի, ապա յուրաքանչյուր օրվա համար կատարվում է ժողովի մասնակիցների գրանցում:
11.9.2. Եթե ընկերության բաժնետերերին (լիազորված մարմիններին) սահմանված կարգով ուղարկվել են քվեաթերթիկներ, ապա քվորումի հաշվարկման և քվեարկության արդյունքների ամփոփման համար ընկերության կողմից հաշվի են առնվում նաև մինչև ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահն ստացված քվեաթերթիկներով տրամադրվող ձայները:
11.9.3. Քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է նոր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Նոր ժողովի գումարման դեպքում չի թույլատրվում օրակարգի փոփոխություն:
11.10. Քվեարկությունը ժողովում
Ժողովում քվեարկությունն իրականացվում է «Ընկերության մեկ քվեարկող բաժնետոմս` մեկ ձայն» սկզբունքով՝ բացառությամբ խորհրդի անդամների ընտրության և օրենքով նախատեսված այլ դեպքերի, երբ կիրառվում է գումարային (կումուլյատիվ) քվեարկության սկզբունքը:
11.11. Քվեաթերթիկները
11.11.1. Քվեաթերթիկի ձևը և բովանդակությունը հաստատվում են խորհրդի որոշմամբ:
11.11.2. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) ընկերության ֆիրմային անվանումը.
բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձևակերպումը և դրա քննարկման հերթականությունը.
դ) քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` կողմ, դեմ և ձեռնպահ: Գումարային (կումուլյատիվ) քվեարկության անցկացման դեպքում քվեաթերթիկը պետք է նախատեսի քվեարկության կարգի առանձնահատկությունները.
ե) լրացված քվեաթերթիկներն ընկերության կողմից ընդունվելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, եթե բաժնետերը քվեարկում է հեռակա կարգով.
զ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրվի բաժնետիրոջ (լիազորված մարմինների) կողմից.
է) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանում:
Խորհրդի, վերստուգող հանձնաժողովի անդամի ընտրության դեպքում քվեաթերթիկը, թեկնածուների անուններից բացի, պետք է պարունակի նաև նրանց մասին անհատականացնող այլ տվյալներ:
12. Ժողովի արձանագրությունը
Ժողովի արձանագրությունը կազմվում է ժողովի ավարտից հետո 5 օրվա ընթացքում՝ առնվազն 2 օրինակից, օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով և պայմաններով:
13. Խորհուրդը
13.1. Խորհուրդն իրականացնում է ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը՝ բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ կամ օրենքներով վերապահված են ժողովի կամ գործադիր մարմնի իրավասությանը:
13.2. Խորհրդի անդամների համար ժողովի որոշմամբ կարող են սահմանվել պարգևավճար և (կամ) փոխհատուցում նրանց այն ծախսերի դիմաց, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Պարգևա-վճարի և (կամ) փոխհատուցման չափն ու վճարման կարգը սահմանվում են ժողովի որոշմամբ:
13.3. Ընկերությունը վարում է խորհրդի անդամների ռեեստր, որը պարունակում է խորհրդի անդամների մասին հետևյալ տվյալները`
ա) անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
բ) աշխատանքի և (կամ) բնակության վայրն ու հեռախոսահամարը.
գ) կրթությունը, մասնագիտությունը և զբաղմունքը.
դ) խորհրդի կազմում ընտրվելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և խորհրդի անդամությունից ազատվելու (եթե դա տեղի է ունեցել) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
ե) քանի անգամ է վերընտրվել խորհրդի կազմում.
զ) տեղեկություններ այլ իրավաբանական անձանց մասին, որտեղ՝ նշված անձինք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ (խորհրդի նախագահ կամ անդամ, տնօրեն, գլխավոր տնօրեն կամ վարչության, տնօրինության անդամ և այլն).
է) սույն կանոնադրությամբ կամ խորհրդի կանոնակարգով նախատեսված այլ տվյալներ:
13.4. Խորհրդի իրավասությունները
13.4.1. Խորհրդի բացառիկ իրավասություններն են՝
ա) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.
բ) տարեկան և արտահերթ ժողովների գումարումը՝ բացառությամբ սույն կանոնադրության 11.8.3-րդ կետով նախատեսված դեպքերի.
գ) ժողովի օրակարգի հաստատումը.
դ) սույն կանոնադրության 11.2.1-ին կետի «թ», «ժե», «ժզ», «ժէ»-«ժթ» ենթակետերով նախատեսված հարցերը ժողովի քննարկմանը ներկայացնելը.
ե) պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումը.
զ) գույքի շուկայական արժեքի որոշումը՝ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով.
է) ընկերության վերստուգող հանձնաժողովի, գլխավոր տնօրենի և վարչության անդամի վարձատրության ու ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների վերաբերյալ ժողովին ներկայացվելիք առաջարկությունների նախապատրաստումը.
ը) ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարվող տարեկան շահութաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ ժողովին ներկայացվելիք առաջարկությունների նախապատրաստումը.
թ) ընկերության բաժնետոմսերով միջանկյալ (եռամսյակային կամ կիսամյակային) շահութաբաժինների չափի և վճարման կարգի սահմանումը.
ժ) ընկերության պահուստային և այլ հիմնադրամների օգտագործումը.
ժա) ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
ժբ) ընկերության մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծումը, դրանց կանոնադրությունների հաստատումը.
ժգ) հոլդինգային ընկերությունների, առևտրային կազմակերպությունների այլ միությունների հիմնադրումը.
ժդ) հոլդինգային ընկերություններում, առևտրային կազմակերպությունների այլ միություններում մասնակցությունը.
ժե) ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը.
ժզ) ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.
ժէ) ամենամյա ծախսերի նախահաշվի և դրա կատարողականի հաստատումը.
ժը) ընկերության հաստիքացուցակի հաստատումը.
ժթ) ընկերության գործադիր մարմնի կազմը ժողովի հաստատմանը ներկայացնելը:
13.4.2. Խորհրդի բացառիկ իրավասությանը ենթակա հարցերի լուծումը չի կարող փոխանցվել ընկերության գործադիր մարմնին:
13.5. Խորհրդի ընտրությունները
13.5.1. Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան ժողովի կամ խորհրդի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ արտահերթ ժողովի կողմից՝ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի անդամների լիազորությունները դադարում են խորհրդի հաջորդ կազմն ընտրվելուց հետո:
Խորհրդի անդամների լիազորությունների ընդհանուր տևողությունը չի սահմանափակվում:
Ժողովը կարող է ընդունել որոշում խորհրդի ցանկացած անդամի (բոլոր անդամների) լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:
Եթե խորհրդի անդամներն ընտրված են գումարային (կումուլյատիվ) քվեարկությամբ, ապա ժողովը կարող է ընդունել որոշում խորհրդի բոլոր անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:
13.5.2. Խորհրդի թվակազմը սահմանվում է ժողովի որոշմամբ, բայց այն չի կարող պակաս լինել 3 անդամից:
Ընկերության գործադիր մարմնի ներկայացուցիչները չեն կարող խորհրդում կազմել մեծամասնություն:
Սույն կանոնադրությամբ կամ ժողովի կողմից հաստատված խորհրդի կանոնակարգով խորհրդի անդամների նկատմամբ կարող են նախատեսվել նաև այլ սահմանափակումներ ու պահանջներ:
13.6. Խորհրդի նախագահը
13.6.1. Խորհրդի նախագահին ընտրում է խորհուրդը` խորհրդի անդամների կազմից՝ ձայների 3/4-ով:
Ժողովը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ:
13.6.2. Խորհրդի նախագահը`
ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
բ) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
գ) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
դ) նախագահում է ժողովներում:
13.6.3. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները խորհրդի որոշմամբ կատարում է խորհրդի անդամներից մեկը:
13.7. Խորհրդի նիստերը
13.7.1. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը՝ իր նախաձեռնությամբ՝ խորհրդի անդամի, ընկերության վերստուգող հանձնաժողովի, ընկերության աուդիտն իրականացնող անձի, ընկերության գործադիր մարմնի պահանջով: Խորհրդի նիստերի հրավիրման և անցկացման կարգը սահմանվում է ժողովի հաստատած` խորհրդի կանոնակարգով:
13.7.2. Խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է խորհրդի անդամների 2/3-ով: Եթե խորհրդի անդամների թիվը նվազում է որոշված թվի կեսից, ապա ընկերությունը պետք է այն լրացնելու նպատակով գումարի արտահերթ ժողով, որի մասին որոշումն ընդունում է խորհուրդը: Այդ, ինչպես նաև ժողովի հրավիրմամբ պայմանավորված մյուս որոշումներից բացի, խորհուրդն այլ որոշումներ ընդունելու իրավունք չունի:
13.7.3. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքը փոխանցել խորհրդի մեկ անդամից մյուսին (այդ թվում՝ ցանկացած երրորդ անձի): Խորհրդի նախագահը քվեարկող ձայների հավասարության դեպքում ունի որոշիչ ձայնի իրավունք:
13.7.4. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո 5-օրյա ժամկետում:
Արձանագրության մեջ նշվում են`
ա) նիստի հրավիրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
բ) նիստին ներկա անձինք.
գ) նիստի օրակարգը.
դ) քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները.
ե) նիստում ընդունված որոշումները:
Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրության մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար:
13.8. Ընկերության գործադիր մարմինը
13.8.1. Ընկերության գլխավոր տնօրենը և վարչությունն իրականացնում են ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը:
13.8.2. Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն են պատկանում ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը՝ բացառությամբ ժողովի և խորհրդի բացառիկ իրավասությունը հանդիսացող հարցերի:
Ընկերության գործադիր մարմինը կազմակերպում է ժողովի և խորհրդի որոշումների կատարումը:
Ընկերության գործադիր մարմինները ձևավորվում և դրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ժողովի որոշմամբ՝ խորհրդի ներկայացմամբ:
Ժողովի որոշմամբ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները կարող են պայմանագրով տրվել առևտրային կազմակերպությանը (կառավարող կազմակերպություն):
Գործադիր մարմնի անդամների, կառավարող կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով և ընկերության ու նրանցից յուրաքանչյուրի հետ կնքված պայմանագրով: Պայմանագիրն ընկերության անունից ստորագրում է խորհրդի նախագահը:
13.8.3. Ընկերության գլխավոր տնօրենը`
ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ընկերության անունից՝ նախապես համաձայնեցնելով վարչության հետ.
բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.
գ) գործում է առանց լիազորագրի.
դ) տալիս է լիազորագրեր.
ե) սահմանված կարգով համաձայնեցնելով վարչության հետ՝ կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
զ) բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
է) վարչության համաձայնեցմանը և խորհրդի հաստատմանն է ներկայացնում ընկերության ներքին աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը, ընկերության վարչակազմակերպական կառուցվածքն ու հաստիքացուցակը.
ը) նշանակում է առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին՝ նախապես համաձայնեցնելով վարչության և խորհրդի հետ.
թ) առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ կնքում է պայմանագրեր՝ նախապես համաձայնեցնելով վարչության և խորհրդի հետ.
ժ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ժա) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում ընկերության աշխատողներին.
ժբ) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
13.8.4. Ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու գլխավոր տնօրենի, վարչության անդամների, կառավարիչ կազմակերպության հետ կնքված պայմանագրերը:
13.9. Կոլեգիալ գործադիր մարմինը (վարչությունը)
13.9.1. Վարչությունը գործում է սույն կանոնադրության, ինչպես նաև խորհրդի կողմից հաստատված՝ ընկերության ներքին փաստաթղթերի (կանոնակարգեր, աշխատակարգեր և այլ փաստաթղթեր) հիման վրա, որոնք սահմանում են վարչության նիստերի հրավիրման ու անցկացման ժամկետներն ու կարգը, ինչպես նաև նրա կողմից որոշումների ընդունման կարգը:
13.9.2. Վարչության նիստերն արձանագրվում են: Վարչության նիստերի արձանագրությունները ներկայացվում են խորհուրդ, ընկերության վերստուգող հանձնաժողով, ընկերության աուդիտն իրականացնող անձին՝ վերջիններիս պահանջով:
13.9.3. Ընկերության վարչությունը՝ կազմված 5 անդամից, ներառում է ընկերության գլխավոր տնօրենին, նրա տեղակալներին (տեխնիկական գծով տնօրեն, ֆինանսական գծով տնօրեն, իրացման գծով տնօրեն) և գլխավոր հաշվապահին:
13.9.4. Վարչության նիստերը կազմակերպում և վարում է ընկերության գլխավոր տնօրենը, որն ստորագրում է նիստի որոշումներն ու արձանագրությունը: Ընկերության գլխավոր տնօրենը պատասխանատվություն է կրում արձանագրության մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար:
13.10. Խորհրդի անդամների, գլխավոր տնօրենի, վարչության ու տնօրինության անդամների պատասխանատվությունը
13.10.1. Խորհրդի անդամները, Ընկերության գլխավոր տնօրենը, վարչության անդամները, առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև կառավարիչ կազմակերպությունն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով ընկերության շահերից, բարեխիղճ ու ողջամիտ կերպով իրականացնեն իրենց իրավունքները և կատարեն ընկերության նկատմամբ իրենց պարտականությունները:
13.10.2. Խորհրդի անդամները, ընկերության գլխավոր տնօրենը, վարչության ու տնօրինության անդամները, ինչպես նաև կառավարիչ կազմակերպությունն ու օրենքով սահմանված այլ անձինք ընկերության առջև պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների (անգործության) հետևանքով ընկերությանը պատճառած վնասի համար` Հայաստանի Հանրապետության օրենքներով և պայմանագրերով սահմանված կարգով:
Ընկերությանը հասցված վնասի համար պատասխանատվությունից ազատվում են խորհրդի կամ վարչության այն անդամները, ովքեր ընկերությանը վնասներ պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն գտնվել:
Խորհրդի կամ ընկերության գլխավոր տնօրենի, վարչության անդամների հրաժարականը, պաշտոնից հետ կանչելը կամ ազատելը նրանց չի ազատում ընկերությանը պատճառած վնասի համար պատասխանատվությունից:
13.10.3. Անձն ազատվում է սույն կանոնադրության 13.10.2-րդ կետով սահմանված` ընկերությանը պատճառված վնասի համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ՝ չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ իր գործողությունների (անգործության) հետևանքով ընկերությունը կկրի վնասներ:
13.11. Ընկերության վերստուգող հանձնաժողովը
13.11.1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար ժողովն ընտրում է ընկերության վերստուգող հանձնաժողով՝ կազմված 5 անձից։
Վերստուգող հանձնաժողովը հետևում է ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում ընկերության փաստաթղթերի համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերին ու սույն կանոնադրությանը:
Վերստուգող հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է սույն կանոնադրությամբ, ինչպես նաև ժողովի կողմից հաստատված ներքին փաստաթղթով` վերստուգող հանձնաժողովի կանոնակարգով:
13.11.2. Վերստուգող հանձնաժողովն ստուգում է ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքները, ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը՝ սեփական նախաձեռնությամբ՝ ցանկացած ժամանակ, ինչպես նաև ժողովի կամ խորհրդի որոշմամբ ու լիազորված մարմիններից յուրաքանչյուրի պահանջով:
Վերստուգող հանձնաժողովն իրավունք ունի պահանջելու արտահերթ ժողովի գումարում:
Վերստուգող հանձնաժողովի պահանջով նրան պետք է ներկայացվեն ընկերության, նրա մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերն ու բացատրությունները:
13.11.3. Վերստուգող հանձնաժողովի անդամներին ընտրում է ժողովը` 3 տարի ժամկետով:
Վերստուգող հանձնաժողովը հաշվետու է ժողովին:
Վերստուգող հանձնաժողովի անդամների վարձատրության և (կամ) ծախսերի փոխհատուցման չափերն ու պայմանները սահմանվում են ժողովի որոշմամբ:
Վերստուգող հանձնաժողովի անդամ կարող է լինել ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ցանկացած ֆիզիկական անձ:
13.11.4. Վերստուգող հանձնաժողովի նախագահն ընտրվում է այդ հանձնաժողովի կողմից՝ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
13.12. Ընկերության աուդիտն իրականացնող անձը
13.12.1. Ընկերությունն իր ֆինանսատնտեսական գործունեության ստուգման աշխատանքներում ներգրավում է աուդիտն իրականացնող անձի` աուդիտորի (կազմակերպություն կամ ֆիզիկական անձ), որը գույքային շահերով կապված չէ ընկերությանը կամ նրա բաժնետերերին՝ նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
13.12.2. Ընկերության աուդիտն իրականացնող անձին հաստատում է ժողովը: Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքում է խորհրդի նախագահը:
13.12.3. Ընկերության աուդիտն իրականացնող անձին ներկայացվող պահանջները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով ու պայմանագրով: Աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագիրը պետք է համաձայնեցվի խորհրդի հետ:
13.13. Ընկերության վերստուգող հանձնաժողովի կամ ընկերության աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը
13.13.1. Վերստուգող հանձնաժողովը կամ ընկերության աուդիտն իրականացնող անձն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքների հիման վրա պատրաստում է եզրակացություններ, որոնք պետք է պարունակեն`
ա) ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը.
բ) ընկերության հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծությունը.
գ) ընկերության հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում առկա տեղեկությունների հավաստիության հաստատումը.
դ) ընկերության կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվության՝ գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության հաստատումը.
ե) ստուգման առանձնահատկությունների հետ կապված այլ տեղեկատվություն:
13.13.2. Վերստուգող հանձնաժողովն ընկերության գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման մասին եզրակացությունը ներկայացնում է տարեկան ժողովին: Ընկերության տարեկան հաշվեկշռի հաստատման ժամանակ վերստուգող հանձնաժողովի եզրակացությունը պարտադիր է:
14. Ընկերության փաստաթղթերի պահպանումը եվ բաժնետերերին տրամադրումը
14.1. Ընկերությունը պարտավոր է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում պահպանել`
ա) ընկերության պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը, կանոնադրության մեջ կատարված լրացումներն ու փոփոխությունները, կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, ընկերության հիմնադրման մասին որոշումը և պայմանագիրը.
բ) ընկերության հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ ընկերության գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերը.
գ) ժողովի և այլ կառավարման մարմինների հաստատած` ընկերության ներքին փաստաթղթերը.
դ) ընկերության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները.
ե) ընկերության տարեկան հաշվետվությունները.
զ) ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրերը.
է) հաշվապահական հաշվառման փաստաթղթերը (հաշվապահական հաշվեկշիռներ, շահույթի և վնասների հաշիվներ, աուդիտորական եզրակացություններ և այլն).
ը) պետական կառավարման մարմիններ ներկայացվող ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունները.
թ) ժողովների, խորհրդի, վերստուգող հանձնաժողովի և վարչության նիստերի արձանագրությունները.
ժ) հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները և քվեաթերթիկները.
ժա) ընկերության վերստուգող հանձնաժողովի, ընկերության աուդիտն իրականացնող անձի և պետական ֆինանսական վերահսկում իրականացնող մարմինների եզրակացությունները.
ժբ) ընկերության փոխկապակցված անձանց, ինչպես նաև ընկերության նշանակալից և խոշոր բաժնետերերի ցուցակները.
ժգ) ընկերության կնքած պայմանագրերը.
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ, ներքին փաստաթղթերով, ժողովի, խորհրդի ու ընկերության կառավարման այլ մարմինների որոշումներով նախատեսված այլ փաստաթղթեր:
14.2. Ընկերությունը սույն կանոնադրության 14.1-ին կետում նշված փաստաթղթերը պահպանում է իր գտնվելու վայրում:
14.3. Ընկերությունը պարտավոր է բաժնետիրոջ պահանջով 5-օրյա ժամկետում նրան տրամադրել սույն կանոնադրության 14.1-ին կետում նշված փաստաթղթերի պատճենները:
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի փակ բաժնետիրական ընկերությունների
1. (1-ին կետն ուժը կորցրել է 17.09.03 N 1211-Ա)
2. «Հրազդանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն
3. «Երևանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն
4. «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերություն
5. «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերություն
6. «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերություն
7. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություն
8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն
(Ցանկը փոփ. 17.09.03 N 1211-Ա)