«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2006 թվականի N 845-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՔԱՐԱԹԱՓՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին գյուղում քարաթափումների ազդեցության գոտում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին գյուղում քարաթափումների ազդեցության գոտուց առաջնահերթ տարահանման ենթակա 25 բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 103.680.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով):
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին գյուղում քարաթափումների ազդեցության գոտուց բնակելի տների տարահանվող բնակիչների բնակարանային խնդիրների լուծումն իրականացվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ` աջակցություն) տրամադրելու միջոցով` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից տրված հատկացումների սահմաններում.
բ) աջակցությունն առաջնահերթ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին գյուղում քարաթափումների ազդեցության հույժ վտանգավոր գոտում գտնվող 25 բնակելի տների բնակիչներին` համաձայն հավելվածի.
գ) աջակցությունը տրամադրվում է շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու կամ անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար.
դ) աջակցությունը բաշխվում է բնակարանային շինարարություն իրականացնելու համար քարաթափումների ազդեցության գոտում գտնվող` առաջնահերթ տարահանման ենթակա բնակելի տների սեփականատերերի միջև բալային եղանակով` նշված բնակելի տներում բնակվող անձանց և սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տան ընդհանուր մակերեսի թվային ցուցանիշներին համապատասխանող մեծությունների գնահատման միջոցով (առավելագույնը` 8 միավոր), ընդ որում, մեկ միավորի չափը սահմանվում է 540 հազ. դրամ.
ե) սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված քաղաքացիների կողմից` անհատույց պետական ֆինանսական աջակցության միջոցով շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու ցանկություն հայտնելու դեպքում տրամադրվում է աջակցություն սույն որոշման հավելվածում նշված գումարների չափով.
զ) աջակցությունը տրամադրվում է վճարումների ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, սահմանված կարգով ընտրված գործակալ բանկի միջոցով, մարզպետի որոշման հիման վրա, քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված բնակարանային խնդիրների լուծման համար աջակցության տրամադրման մասին պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) համաձայն` քարաթափումների ազդեցության գոտում գտնվող բնակելի տների քանդման պայմանով: Ընդ որում, վճարումները կատարվում են պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում` անհատական բնակարանային շինարարության դեպքում` ըստ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի կողմից հաստատված շինարարական աշխատանքների ծավալաթերթի կատարման մասին մարզպետի կողմից լիազորված անձի ներկայացրած հաշվետվության, շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում` ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) առուվաճառքի պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի կողմից գումարը վճարելով բնակելի տուն (բնակարան) վաճառողին.
է) անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի կողմից հաստատված շինարարական աշխատանքների ծավալաթերթն աջակցություն ստացող քաղաքացու և մարզպետի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է.
ը) աջակցության միջոցով անհատական բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտը սահմանվում է աջակցություն ստացող քաղաքացու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի միջև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքման օրվանից մեկ տարի, իսկ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը` 6 ամիս.
թ) աջակցության միջոցով քարաթափումների ազդեցության գոտում բնակությունից ազատված բնակելի տները ենթակա են քանդման` սեփականատերերի միջոցներով և ուժերով, անհատական բնակելի տան շինարարության ավարտից կամ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.
ժ) բնակելի տների` սահմանված կարգով քանդումից և գույքային իրավունքների պետական գրանցումից հետո դրանց զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված գյուղատնտեսականի, և քաղաքացիներն այդ հողամասի նկատմամբ պահպանում են բոլոր գույքային իրավունքները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից քարաթափումների ակտիվ գոտուց բնակիչներին տարահանելու համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին նախատեսված հատկացումները փոխանցել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի կողմից գործակալ բանկում բացված հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` մարզի 2007 թվականի հողային հաշվեկշիռը կազմելիս հաշվի առնել սույն որոշման 2-րդ կետի «ժ» ենթակետում նշված հողի կատեգորիայի փոփոխությունը:
5. Սույն որոշման 2-րդ կետով հաստատված ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՔԱՐԱԹԱՓՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅԺ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿԱՐԳՈՎ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
(մլն դրամ) |
NN ը/կ |
Անունը, ազգանունը, հայրանունը | Շնչերի թիվը | Բնակելի տան ընդհանուր մակերեսը (քառ. մետր) | Միավորը | Տրամադրվող աջակցության չափը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. | Ավագյան Վազգեն Զավենի | 7 | 182.3 | 8 | 4.320 |
2. | Աբելյան Վոլոդյա Սերոբի | 7 | 71.4 | 8 | 4.320 |
3. | Ադամյան Նվարդ Նիկողոսի | 7 | 128.8 | 8 | 4.320 |
4. | Գյուլնազարյան Սերյոժա Ռաֆայելի | 7 | 138.1 | 8 | 4.320 |
5. | Գյուլնազարյան Վարդանուշ Եղիշեի | 7 | 120.5 | 8 | 4.320 |
6. | Գրիգորյան Գառնիկ Խաչատուրի | 7 | 70.3 | 8 | 4.320 |
7. | Ենոքյան Փափագ Անուշավանի | 8 | 118.2 | 8 | 4.320 |
8. | Ենոքյան Վարուժան Վոլոդյայի | 7 | 83.5 | 8 | 4.320 |
9. | Եղոյան Վարդանուշ Խաչիկի | 8 | 100.8 | 8 | 4.320 |
10. | Եղյան Օնիկ Խաչատուրի | 5 | 73.2 | 7 | 3.780 |
11. | Խուդոյան Անուշ Շամիլի | 7 | 83.5 | 8 | 4.320 |
12. | Խաչատրյան Դերենիկ Անդրեասի | 7 | 146.9 | 8 | 4.320 |
13. | Խաչատրյան Անաստաս Անդրեասի | 5 | 92.6 | 7 | 3.780 |
14. | Հարությունյան Լիդա Սաղաթելի | 8 | 80.1 | 8 | 4.320 |
15. | Հարությունյան Գարիկ Պարույրի | 5 | 71 | 7 | 3.780 |
16. | Հարունյան Սլավիկ Խաչատուրի | 7 | 70.6 | 8 | 4.320 |
17. | Հակոբյան Ռազմիկ Մամիկոնի | 7 | 101.1 | 8 | 4.320 |
18. | Հարությունյան Գառնիկ Խաչատուրի | 7 | 90 | 8 | 4.320 |
19. | Հովհաննիսյան Վահագ Սաղաթելի | 8 | 89.5 | 8 | 4.320 |
20. | Մարտիրոսյան Հայրիկ Կարապետի | 7 | 96 | 8 | 4.320 |
21. | Պողոսյան Բաբկեն Խիկարի | 7 | 142.4 | 8 | 4.320 |
22. | Պետրոսյան Նորայր Բուրթելի | 5 | 50.6 | 4 | 2.160 |
23. | Նազարյան Հայաստան Աղաբեկի | 7 | 60.2 | 7 | 3.780 |
24. |
Սմբատյան Ռազմիկ Հմայակի | 7 | 144.9 | 8 | 4.320 |
25. | Սարգսյան Ռեհան Հմայակի | 7 | 70.5 | 8 | 4.320 |
Ընդամենը | 103.680 |
(հավելվածը փոփ. 19.10.06 N 1472-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |