«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2006 թվականի N 618-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թիվը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ Խորհրդական Մամուլի քարտուղար Օգնական Ռեֆերենտ 2 - 2 - 3 1 2 -
ՀՀ մարզպետներ
Երևանի քաղաքապետ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |