ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 2.04.2010 |
Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով |
2. ա) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին բ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 23.02.2010 |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով |
3. ա) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին գ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին դ) «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 11.03.2010 |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով |
4. ա) «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին գ) ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 18.02.2010 |
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Ա. Սահակյան Ա. Հովհաննիսյան Ա. Աղաբաբյան 23.02.2010 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
6. ա) «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին գ) «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին դ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին զ) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 11.03.2010 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
7. ա) ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին գ) Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին դ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 02.02.2010 20.04.2010 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
8. ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր Ա. Բախշյան 12.11.2009 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. Հանրային հեռուստառադիոընկերության 2009թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի տարեկան հաղորդումը | Հանրային հեռուստառադիոընկե-րության խորհուրդ 31.03.2010 | Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին | Կառավարություն 22.04.2010 | Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
26 ապրիլի 2010 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-196-Ն |
|