ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2011 թվականի N 1302-Ն
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԳՈԳԱՎԱՆ» ԵՎ «ԲԱՎՐԱ» ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշման հավելվածի 2.61-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» սահմանային անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Մրցութային հանձնաժողովի նախագահին՝
1) «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» սահմանային անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հնարավորինս սեղմ ժամկետում նախապատրաստել մրցութային փաթեթները, գնման գործընթացի կազմակերպումը և հայտարարել մրցույթ.
2) մրցույթի անցկացումից հետո երկշաբաթյա ժամկետում ամփոփել մրցույթի արդյունքները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. սեպտեմբերի 16 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1302-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԳՈԳԱՎԱՆ» ԵՎ «ԲԱՎՐԱ» ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Խաչատրյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ) | |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ | |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ | |
Ռ. Սինոյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ | |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ | |
Գ. Քամալյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության բաժնի պետ | |
Ռ. Աբովյան |
- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետի տեղակալ | |
Հ. Հայրապետյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ | |
Ա. Ավագյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ | |
Ա. Վարդանյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության պետ | |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |