ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2014 թվականի N 1018-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ՈՒ ԳԵՏԱՓՆՅԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, ինչպես նաև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ ու 18-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված` քաղաքի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները` սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն կետում նշված ճանապարհաշինական ծրագրերի (Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղու և Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղու շինարարական աշխատանքներ) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. առաջարկվող տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների շինարարությունը Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված, Երևանի կենտրոնն արևմուտքից և արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների շինարարության բաղկացուցիչ մասն է կազմում,
բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը: Ապահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ծայրամասային բնակելի վարչական շրջանները միմյանց կապող շառավղային մայրուղիներով և, որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս թերի են, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակիորեն, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,
գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.
2) հաշվի առնելով նշվածները` մշակվել են`
ա. Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղու շինարարության նախագիծը,
բ. Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղու շինարարության նախագիծը:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից Երևան քաղաքի վարչական սահմաններում հանդես է գալիս Երևանի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի հուլիսի 1-ն է.
3) Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների, որոնց նկատմամբ սույն որոշմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
4) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի ու Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների, որոնց նկատմամբ սույն որոշմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.
5) այն տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների, որոնց նկատմամբ սույն որոշմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևերով.
6) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Երևան քաղաքի վարչական սահմաններում՝ Երևանի քաղաքապետն է, իսկ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի ու Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը:
3. Լիազորել Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝
1) համապատասխանաբար Երևան քաղաքի վարչական սահմաններում և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի ու Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում, որոնց նկատմամբ սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել, առկա՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 1018-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ՈՒ ԳԵՏԱՓՆՅԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
NN |
Գտնվելու վայրը և նկարագիրը |
Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը |
1. |
Արշակունյաց պողոտա, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաավիացիոն ինստիտուտ, Արշակունյաց 119 (Արշակունյաց պողոտա 119/11) Արշակունյաց պողոտա 119/1 (Արշակունյաց պողոտա 119/10), Արշակունյաց 121, Արշակունյաց պողոտա 127/3 (Արշակունյաց 127/5), Արշակունյաց պողոտա 131, Արշակունյաց պողոտա 135/3, Արշակունյաց 135/15, Արշակունյաց 292ա բազմաբնակարան շենք, Արշակունյաց պողոտա 286, Արշակունյաց պողոտա 286/4, Արշակունյաց պողոտա 286/8, Արշակունյաց պողոտա 286/13, Արշակունյաց պողոտա 286/14, Արշակունյաց պողոտա 286/17, Արշակունյաց պողոտա 286/18, Արշակունյաց պողոտա 286/19, Արշակունյաց պողոտա 288 (2 միավոր), Արշակունյաց 288/4, Արշակունյաց պողոտա 318/2, Արշակունյաց պողոտա 324/4, Արշակունյաց պողոտա 324/6, Արտաշատի խճուղում գտնվող հողամաս, Արտաշատի խճուղի 5/4, Արտաշատի խճուղի 14/4, Արտաշատի խճուղի 15/1, Արտաշատի խճուղի 2/5 («Նաիրիտ գործարան» ՓԲԸ), Արտաշատի խճուղու վրա գտնվող՝ 0431-0001 ծածկագրով բենզալցակայան (Արտաշատի խճուղի 35/1), Նորագավիթ, 1-ին փող., 1-ին նրբ., 4, Նորագավիթ, 1-ին փողոց 1, Նորագավիթ, 1-ին փող. 3, Նորագավիթ, 1-ին փողոց 1 տար., Նորագավիթ, 1-ին փողոց, 1-ին նրբանցք 6, Նորագավիթ, 1-ին փողոց, 2-րդ նրբ. 3, Նորագավիթ, 1-ին փողոց, 1-ին փակ. 10, Նորագավիթ, 1-ին փողոց, 1-ին նրբ. 14, Նորագավիթ, 1-ին փողոց, 1-ին փակ. 2, Նորագավիթ, 1-ին փողոց, 2-րդ փակ. 1, Նորագավիթ, 1-ին փող., 2-րդ փակ. 1/1, Նորագավիթ, 1-ին փողոց, 2-րդ փակ. 3, Նորագավիթ, 1-ին փողոց, 2-րդ փակ. 7, Նորագավիթ, 1-ին փողոց, 2-րդ փակ. 7/1, Նորագավիթ, 1-ին փողոց, 2-րդ փակ. 2/1, Նորագավիթ, 1-ին փողոց, 2-րդ նրբ. 5, Նորագավիթ, 1-ին փողոց, 2-րդ նրբ. 5/1, Նորագավիթ, 1-ին փողոց 7ա, Նորագավիթ, 1-ին փողոց, 2-րդ փակ. 2, Նորագավիթ, 1-ին փող., 1-ին փակ. 8, Նորագավիթ, 1-ին փող., 1-ին փակ. 8/1, Նորագավիթ, 1-ին փող., |
6 ամիս |
2. |
Շիրակի փող. 72 շենքին հարակից տարածքում ավտոտնակ, Շիրակի փող. 72/8, Շիրակի փող. 74 շենքի մոտ գտնվող ավտոտնակ, Շիրակի փող. 74 հասցեում վուլկանացման կետ, Շիրակի փող. 74, Շիրակի փող. 74/4, Շիրակի փող. 74/5, Շիրակի փող. 74/6, Շիրակի փող. 74/7, Շիրակի փող. 74/8, Շիրակի փող. 74/9, Ծովակալ Իսակովի պող. գտնվող հողամաս, Սարալանջի 23/1, Սարալանջի փող. 27, Սարալանջի փող. 33, Սարալանջի փող. 39, Արգավանդի գյուղական համայնքի հողեր, Արգավանդի համայնքի` 0067-0001 ծածկագրով հողամաս, Արգավանդի համայնքի` 0067-0002 ծածկագրով հողամաս, Գետափնյայի գյուղական համայնքի հողեր, Կենտրոնական 1-ին փող. 2/2: |
6 ամիս |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 1018-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարԴ. Հարությունյան
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 1018-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ
ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |