«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1442-Ն
ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ԵՎ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության փրկարարի երդման տեքստը և երդում տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ԵՎ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են փրկարարի երդման տեքստը և երդում տալու կարգը:
II. ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ
2. Փրկարարը տալիս է երդում` հետևյալ բովանդակությամբ`
«Ես` _________________________________, ծառայության անցնելով Հայաստանի
(անունը, հայրանունը, ազգանունը) |
Երդումս դրժելու դեպքում թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»:
3. Փրկարարները երդում են տալիս փրկարարի կարգավիճակ` որակավորման դաս ստանալուց հետո: Փրկարարի վկայականը, գրքույկը, մետաղյա ժետոնը փրկարարին տրվում են երդում տալուց հետո:
III. ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
4. Փրկարարի երդում տալիս են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության որակավորման հանձնաժողովին` (այսուհետ` հանձնաժողով)` սկզբնական «Փրկարար» որակավորման դաս ստանալուց հետո:
(4-րդ կետը փոփ. 25.12.08 N 1564-Ն)
Հանձնաժողովի կողմից փրկարարի որակավորման դաս ստացած և երդում չտված անձինք երդում են տալիս սույն որոշմանը համապատասխան:
5. Փրկարարի երդում տրվում է միայն մեկ անգամ` «Փրկարար» որակավորման դաս ստանալուց հետո: Նոր որակավորման դաս ստանալիս փրկարարի երդում չի տրվում:
6. Փրկարարները փրկարարի տոնական համազգեստով նախապես հայտարարված օրը և ժամին Հայաստանի Հանրապետության դրոշով և նվագախմբի ուղեկցությամբ ըստ խմբերի շարվում են շարասյուներով: Փրկարարի երդում տվող անձինք գտնվում են առաջին տողաններում: Հանձնաժողովի ղեկավարը կարճ ճառով հիշեցնում է նրանց փրկարարի երդման նշանակության և այն պատվավոր ու պատասխանատու պարտականության մասին, որը դրվում է փրկարարական գործին հավատարիմ լինելու երդում տված փրկարարների վրա: Ճառից հետո ստորաբաժանման հրամանատարը (պետը) տալիս է «Ազատ» հրամանը և խմբերի հրամանատարներին կարգադրում սկսել երդման արարողությունը:
Խմբերի հրամանատարները հերթով շարքից դուրս են կանչում փրկարարի երդում տվողներին: Փրկարարի երդում տվող յուրաքանչյուր փրկարար ստորաբաժանման շարքի առջև բարձրաձայն կարդում է փրկարարի երդման տեքստը, որից հետո ստորագրում է համապատասխան ցուցակում` իր անվան, հայրանվան ու ազգանվան դիմաց և զբաղեցնում իր տեղը շարքում: Փրկարարի երդում տվող անձանց ցուցակի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը: Նշված ցուցակի առաջին էջում տպագրված է փրկարարի երդման տեքստը:
Փրկարարի երդման արարողության ավարտից հետո` երդում տված անձանց ցուցակը` նրանց ստորագրություններով, խմբերի հրամանատարները հանձնում են հանձնաժողովին:
Հանձնաժողովը փրկարարի երդում տալու կապակցությամբ շնորհավորում է փրկարարներին, որից հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումից հետո ստորաբաժանումն անցնում է հանդիսավոր երթով:
Փրկարարի երդման արարողությունը ցածր ջերմաստիճանի և վատ եղանակի դեպքում` նշանակված օրը կարող է անցկացվել շինությունում: Որևէ պատճառով փրկարարի երդում չտված բոլոր փրկարարները երդում են տալիս հետագա օրերին` առանձին` ստորաբաժանման հրամանատարի (պետի) ղեկավարությամբ:
(6-րդ կետը փոփ. 25.12.08 N 1564-Ն)
7. Փրկարարի երդման արարողությունը կարող է անցկացվել պատմական վայրերում, մարտական և աշխատանքային փառքի վայրերում, հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում զոհվածների եղբայրական գերեզմանների, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ժամանակ զոհված փրկարարների գերեզմանների մոտ: Այս դեպքում փրկարարի երդման արարողության վայր են գալիս միայն երդում տվող փրկարարները:
8. Փրկարար ուժերում ընդգրկված կին փրկարարների` փրկարարի երդման արարողությունն իրականացվում է համատեղ:
9. Փրկարարի երդման արարողության ճիշտ կազմակերպման, փրկարարի երդում տված փրկարարների հաշվառման, ինչպես նաև նրանց ցուցակների պահպանման համար պատասխանատու է հանձնաժողովի ղեկավարը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |