ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 79 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1–ին հավելվածի 2–րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
2. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անձնակազմի և դրա անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 2015 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 40-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1–ին հավելված) համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 24 որոշումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հետևյալ անձանց հաստատել որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ՝
—————————————————————— |
ինտեգրման մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) | |
—————————————————————— |
տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) | |
—————————————————————— |
արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) | |
—————————————————————— |
առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) | |
—————————————————————— |
տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) | |
—————————————————————— |
մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) | |
—————————————————————— |
էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) | |
—————————————————————— |
մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) | |
—————————————————————— |
ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
2. Հաստատել կից ներկայացվող պարտականությունների բաշխումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև:
3. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների թվակազմի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 5 որոշման 1-ին կետում «13» թիվը փոխարինել «9» թվով:
4. Ուժը կորցրած ճանաչել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի նշանակման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անձնակազմի հաստատման և դրա անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 2 որոշումը:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի փետրվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |