«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60014468
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 հոկտեմբերի 2014 թ. ք. Երևան |
N 384-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների՝
1) 5.5.5 կետում «6.6» թիվը փոխարինել «6.5» թվով, իսկ 7.4 կետում «8.6» թիվը՝ «8.5» թվով.
2) 4.10 կետում «ամսվա համար» բառերը փոխարինել «ամսվա ընթացքում» բառերով.
3) 6.8 և 8.8 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.8 Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները՝ համապատասխան հիմնավորումներով: Սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված բնական գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում է) հաջորդ հաշվարկային ամսում բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում: Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված բնական գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված բնական գազի վիճարկվող մասի արժեքը՝ հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:».
«8.8 Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները՝ համապատասխան հիմնավորումներով: Սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված բնական գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում է) հաջորդ հաշվարկային ամսում բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում: Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված բնական գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված բնական գազի վիճարկվող մասի արժեքը՝ հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ |
Ռ. Նազարյան |